Bentley-ն ներկայացրել է աշխարհում ամենաարագ արտաճանապարհային ավտոմոբիլը
Մեծ Բրիտանիայի լյուքս դասի ավտոարտադրող Bentley Motors-ը Ֆրանկֆուրտի միջազգային ավտոշոուում ցուցադրել է Bentayga W12 ավտոմոբիլը, որը դարձել է աշխարհում ամենաարագ արտաճանապարհային մեքենան: Ընկերության ներկայացուցիչներն այս մասին պատմել են սեպտեմբերի 12-ին կայացած շնորհանդեսին, տեղեկացնում է «Լենտա.ռու»-ն:
Մոդելը հանդերձված Է W12 վեցլիտրանոց ուժային ագրեգատով՝ կրկնակի տուրբաներմղմամբ, որի շնորհիվ ավտոմեքենան ժամում մինչեւ 100 կիլոմետր թափառք է վերցնում 4,1 վայրկյանում, իսկ նրա առավելագույն արագությունը կազմում է ժամում 301 կիլոմետր:
Bentley-ի մամուլի ծառայության տեղեկավտությամբ՝ ավտոմոբիլը զուգակցում է «անհավանական պերճությունը, մարզական բնույթը, գերազանց արտաճանապարհային բնութագրերը եւ ամենօրյա օգտագործման հարմարավետությունը»: