Toyota-ն Ֆրանկֆուրտի ավտոսալոնում ներկայացրել է նոր Land Cruiser Prado-ն
Toyota ընկերությունը Ֆրանկֆուրտի ավտոսալոնում ներկայացրել թ նոր Land Cruiser Prado -ն: Լիովին փոխվել թ մոդելի թափքի առջեւի մասի դիզայնը, իսկ սալոնում հայտնվել են սարքերի նոր վահանակ եւ կենտրոնական բարձակ։ Նախորդի համեմատությամբ նորացված արտաճանապարհային ավտոմոբիլը դարձել է 60 միլիմետրով ավելի երկար՝ մինչեւ 4840 միլիմետր:
Ռուսաստանի շուկայի համար նորացված «Պրադոյի» ուժային սարքերի մասին ընկերությունում առայժմ չեն խոսում: Եվրոպայում մոդելը մատչելի կլինի 177-ուժանոց դիզելով՝ ծավալը՝ 2,8 լիտր, ինչպես նաեւ նախկին 161- եւ 249-ուժային բենզինային շարժիչներով՝ համապատասխանաբար 2,7 եւ 4 լիտր ծավալով: