![](/banners/BeFunky-design.jpg)
Dacia-ն ներկայացրել է երկրորդ սերնդի Duster կրոսովերը
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/903554.jpg)
Dacia ընկերությունը, որը պատկանում է Renault-ին, ներկայացրել է երկրորդ սերնդի Duster կրոսովերը: Արտաճանապարհային ավտոմոբիլի առաջին հրապարակային ցուցադրությունը կկայանա սեպտեմբերի կեսերին Ֆրանկֆուրտի ավտոսալոնում։
Մոդելի մասին ոչ մի կարգի տեխնիկական տեղեկություններ Dacia-ում չեն հայտնել: Ընկերությունում առայժմ սոսկ նշել են, որ արտաճանապարհային ավտոմոբիլի դիմապակին տեղաշարժվել է 100 միլիմետր առաջ, իսկ դրա օպտիկայում հայտնվել են լուսադիոդային երթային լույսեր: Մոդելի վրա կարելի է տեղադրել 17-դյույմանոց անիվներ:
«Դաստերն» ստացել է ամբողջովին նոր ինտերիեր եւ լրացուցիչ կետեր հանդերձման ցուցակում: Ըստ որում մոդելի սալոնի ոչ մի լուսանկար Ռումինիայի ավտոարտադրողն առայժ չի հրապարակել: