Բաժիններ՝

Volkswagen-ը նոր էլեկտրական քրոսովեր է ներկայացրել Ֆրանկֆուրտում

Volkswagen (VW) ավտոկոնցեռնը Ֆրանկֆուրտի Միջազգային ավտոմոբիլային սալոնում ներկայացրել է էլեկտրականությամբ աշխատող I.D. CROZZ ll նոր քրոսովերը: Այդ մասին հայտնել է ավտոկոնցեռնի մամուլի ծառայությունը:

I.D. CROZZ ll-ը ստեղծվել է SUV-ի եւ չորսդռնանի կուպեի բազայի վրա, որը բարելավվել է այն սերիական արտադրության համար նախապատրաստելիս: «Կատարելագործված Էլեկտրական կոնցեպտ-կարը էլեկտրամոբիլայնության կոնցեպցիայի բաղկացուցիչ մասն է, որի շրջանակներում մակնիշը մինչեւ 2020 թվականը պատրաստվում է մոդելային շարքն ընդլայնել երեք նորույթներով: Hibiscus Red կարմիր գույնով ստեղծված կոնցեպտ-կարը ցուցադրում է թափքի նոր դիզայնը»,-նշել են ավտոմեքենայի ստեղծողները:

Ավելի վաղ աշխարհում խոշորագույն ավտոարտադրողը՝ Volkswagen-ը, խոստացել է միլիարդավոր դոլարներ ներդնել նոր էլեկտրամոբիլների մշակման գործում եւ իր բոլոր մոդելների էլեկտրատարբերակները ներկայացնել մինչեւ 2030 թվականը: Գերմանական կոնցեռնը մտադիր է ավելի քան 20 մլրդ եվրո ներդնել էլեւտրակարերի զարգացման գործում՝ հույս ունենալով մրցակցել Tesla-ի եւ էլեկտրամոբիլների մյուս արտադրողների հետ՝ ստեղծելով էլեկտրամոբիլների զանգվածային շուկա: Ֆիրման պլանավորում է մինչեւ 2025 թվականն առաջարկել 80 նոր էլեկտրամոբիլներ: Հանդես գալով Ֆրանկֆուրտի ավտոսալոնում՝ Volkswagen-ի ղեկավար Մատիաս Մյուլլերը BBC-ին ասել է. «Սպառողներին հարկավոր են մաքուր ավտոմեքենաներ: Մարդկանց հարկավոր է մաքուր օդ, եւ մենք ցանկանում ենք մեր անվանդը ներդնել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս