Renault-ում էքստրեմալ կոմպակտ հեթչբեկ են մշակել
Renault ընկերությունը մշակել է Kwid կոմպակտ հեթչբեկի նոր կոնցեպտուալ տարբերակը, որն ստացել է Extreme անվանումը: Ավտոմոբիլը ցուցադրել են Ինդոնեզիայի Ջակարտայում կայացած մոտոշոուի շրջանակներում, ինչի մասին հայտնել է Indian Autos Blog-ը։
Սերիական հինգդռնանոց կոնցեպտ կարը տարբերվում է առջեւի նոր թափարգելով, այլ օպտիկայով, ջերմափոխանակչի վերափոխված ցանցով, դռներին եւ շեմերին մկադրակներով, O.Z. Racing-ի անիվների մեծ սկավառակներով:
Բացի դրանից, ավտոմեքնայի թափքին հայտնվել են սեւ եւ կարմիր գույնի դեկորատիվ տարրեր: Renault Kwid Extreme-ի ինտերիերը մնացել է առանց փոփոխությունների: Թե ինչ շարժիչով է հանդերձվել նախատիպը, չի ճշտվում:
Renault Kwid հետչբեկն առաջին անգամ ներկայացվել է 2015 թվականին: Մոդելը կառուցել են Renault-Nissan դաշինքի CMF-A մոդուլային հարթակի վրա: Kwid-ի գաբարիտային երկարությունը կազմում է ընդամենը 3,68 մետր: