Volkswagen-ը ներկայացրել է ամենափոքր և ամենաէժան կրոսովերը
Volkswagen ընկերությունը ներկայացրել է T-Roc անվանումով նոր մոդելը, որը շարքում տեղ կզբաղեցնի «Տիգուանից» մեկ աստիճան ցած: Դա մակնիշի ամենակոմպակտ և ամենամատչելի արտաճանապարհային ավտոմոբիլն է, որը Գերմանիայի շուկայում կարժենա 20 հազար եվրոյի սահմաններում, ինչպես նաև արտադրողի առաջին ավտոմոբիլն է երկգույն թափքով:
Նորույթի գաբարիտային երկարությունը կազմում է 4234 միլիմետր, լայնությունը՝ 1819 միլիմետր, բարձրությունը՝ 1573 միլիմետր, իսկ անվային բազան հավասար է 2603 միլիմետրի: Այսպիսով, «Թի-Ռոքը» ստացվել է «Տիգուանից» 252 միլիմետրով կարճ, 20 միլիմետրով նեղ և 100 միլիմետրով ցածր: Կրոսովերի անվային բազան 74 միլիմետրով փոքր է, քան ավագ մոդելինը:
Volkswagen T-Roc-ը կառուցված է MQB մոդուլային շասիի վրա, որն արդն օգտագործվում է «Իբիցի» և «Պոլոյի» վրա: Կրոսովերը մատչելի կլինի Style և Sport վերափոխակներով:
T-Roc-ի հրապարակային դեբյուտը կկայանա սեպտեմբերին Ֆրանկֆուրտում կայանալիք մոտորշոուում: Առաջին պատվիրատուներն իրենց ավտոմեքենաները կստանան մինչև տարեվերջ: