Բաժիններ՝

Mercedes-Benz-ը նոր կաբրիոլետին սովորեցրել է շեղել քամին

Mercedes-Benz ընկերությունը հայտարարել է E-դասի նոր կաբրիոլետի վաճառքների մեկնարկի մասին: Այս մասին հայտնել է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«Արտասովոր ավտոմոբիլների նկատմամբ կիրքը, որը մենք բաժանում ենք մեր սպասարկյալների հետ, առանձնահատուկ կերպ է արտացոլվել նաև մեր E-դասի նոր կաբրիոլետում»,- ասել է Daimler AG-ի վարչության անդամ և Mercedes-Benz-ի մարդատար ավտոմոբիլների գլոբալ վաճառքների և շուկայավարման ստորաբաժաման ղեկավար Բրիտտա Զեեգերը: Նա հավելել է, որ այս ավտոմեքենան վարորդներին թույլ կտա «վայելել բաց երկնքի տակ ճանապարհորդությունների հարմարավետությունն ու պերճանքը»:

Ավտոմոբիլը հանդերձված է ավտոմատ հողմաշեղիչ համակարգով: Այն բաղկացած է քիչ նկատելի հպաթիթեղային մոդուլից՝ էլեկտրաշարժաբերով, որը ներսարված է դիմապակու վրայի շրջանակի վերին մասում, ինչպես նաև էլեկտրական հողմաշեղիչ ցանցից, որը գտնվում է հետին նստոցների միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս