
Volkswagen-ը Չինաստանից հետ կկանչի ավելի քան 4,8 մլն ավտոմեքենա

Volkswagen AG կոնցեռնը եւ Չինաստանում գործող նրա համատեղ ձեռնարկությունները՝ FAW-Volkswagen-ը եւ SAIC Volkswagen-ը, ՉԺՀ-ից հետ են կանչելու ավելի քան 4,86 մլն ավտոմեքենա, ինչը կապված է անվտանգության բարձիկների թերության հետ:
Այդ մասին հայտնել է Չինաստանի Որակի հսկողության, տեսչական ստուգումների եւ կատանտինի գլխավոր պետական վարչությունը (AQSIQ): AQSIQ-ի կողմից անցկացված համապատասխան հետազոտությունից հետո ավտոարտադրողները որոշում են ընդունել հետ կանչել այն բարձիկներով սարքավորված ավտոմեքենաները, որոնցում կարող է թերություն լինել, որպեսզի նվազեցվեն հնարավոր ռիսկերը:
Volkswagen կոնցեռնը Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրողն է. այն միավորում է Volkswagen, Audi, Skoda եւ Seat մակնիշները: Կորպորացիայի «Լյուքս» դասի ավտոմեքենաների արտադրության ստորաբաժանման մեջ մտնում են Lamborghini, Bentley եւ Bugatti հայտնի բրենդները: Ընկերությունը նաեւ բեռնատար փոխադրամիջոցներ է թողարկում Volkswagen Commercial Vehicles եւ Scania ստորաբաժանումների միջոցով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: