
Volkswagen-ը միլիարդներ կներդնի էլեկտրամոբիլների արտադրության մեջ

Աշխարհում խոշորագույն ավտոարտադրողը՝ Volkswagen-ը, խոստացել թ միլիարդավոր դոլարներ ներդնել նոր թլեկտրամոբիլների մշակման գործում եւ իր բոլոր մոդելների էլեկտրատարբերակները ներկայացնել 15 տարուց շուտ՝ մինչեւ 2030 թվականը, տեղեկացնում է BBC-ին:
Նախքան երկու տարի առաջ ծավալված խոշոր սկանդալը, որի պատճառը Volkswagen-ի վնասակար արտանետումների ցուցանիշների իջեցումն էր, ավտոարտադրողը գրեթե չի նկատել Էլեկտրամոբիլների եւ անվարորդ ավտոմոբիլների շուկայի զարգացում: Իսկ այժմ գերմանական կոնցեռնը մտադիր է ավելի քան 20 մլրդ եվրո ներդնել էլեւտրակարերի զարգացման գործում՝ հույս ունենալով մրցակցել Tesla-ի եւ էլեկտրամոբիլների մյուս արտադրողների հետ՝ ստեղծելով էլեկտրամոբիլների զանգվածային շուկա:
Գերմանական ֆիրման պլանավորում է մինչեւ 2025 թվականն առաջարկել 80 նոր էլեկտրամոբիլներ: Գերմանական մեկ այլ արտադրողը՝ Daimler-ը, խոստացել է, որ մինչեւ 2022 թվականը կառաջարկի Mercedes-Benz բոլոր ավտոմեքենաների ամբողջովին էլեկտրական տարբերակներ:
Այնուամենայնիվ, VW-ն դարձել է առաջին խոշոր ավտոարտադրողը, որը հայտարարել է զանգվածային շուկայի համար էլեկտրամոբիլներ թողարկելու մասին: Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ավելի վաղ հայտարարել են օդի աղտոտման դեմ պայքարելու նպատակով 2040 թվականից բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող նոր ավտոմեքենաների վաճառքն արգելելու պլանների մասին: Նման քայլի շուրջ խորհրդածում է նաեւ Չինաստանը՝ աշխարհի խոշորագույն ավտոմոբիլային շուկան:
Հանդես գալով Ֆրանկֆուրտի ավտոսալոնում՝ Volkswagen-ի ղեկավար Մատիաս Մյուլլերը BBC-ին ասել է. «Սպառողներին հարկավոր են մաքուր ավտոմեքենաներ: Մարդկանց հարկավոր է մաքուր օդ, եւ մենք ցանկանում ենք մեր անվանդը ներդնել»: Գերմանական ֆիրման, որի բրենդները ներառում են Seat-ն ու Skoda-ն, նաեւ հայտարարել է, որ ավելի քան 50 մլրդ եվրո գումարի պատվերները կտեղաբաշխի ավտոմեքենաների սնուցման մարտկոցների վրա:
Սեպտեմբերի 12-ին BMW-ն կներկայացնի իր առաջին էլեկտրամոբիլը՝ Mini-ն, որը կհավաքվի Օքսֆորդում եւ վաճառքում կհայտնվի 2019 թվականին: