Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների հսկողության տակ, Մոսկվան կոչ է անում ադրբեջանցի և հայ գործընկերներին բարի կամք դրսևորել և համատեղ ընդունել փոխզիջումներ՝ ճգնաժամը հնարավորինս արագ լուծելու համար։
«Այն մարդիկ, որոնք նման թեզ են դնում շրջանառման մեջ, կոչ եմ անում վեր կենան ու գնան Արցախ, ապրեն ադրբեջանցիների հետ, լսեն ադրբեջանական մուղամն ու իրենց բիզնեսները տեղափոխեն Ադրբեջան ու քիրվայություն անեն ադրբեջանցիների հետ»,- ասաց Բալասանյանը։
ԱՄՆ պետքարտուղարության Տնտեսական և գործարար հարցերի բյուրոն թարմացրել է Ադրբեջանում ներդրումային կլիմայի վերաբերյալ տվյալները:
«Կեցության և սննդի» ոլորտում այդ ցուցանիշը կազմել է 4 %, իսկ ,մեծածախ և մանրածախ առևտրիե ոլորտում՝ 3 %:
«Խոսքերիս համար թե դատարանում, և թե փողոցում պատրաստ եմ պատասխան տալ, բայց սա ծախու, վարձկան, անհայրենիք մարդու խոսք է: Սա ընդամենը copy-paste էր արված և թարգմանված էր ադրբեջաներենից հայերեն, ու տվել էին Գուրգեն Արսենյանին կարդալու: Իրականում ես վերջերս շատերին եմ հակված ուղարկելու գենետիկական անալիզի, և այդ ցուցակում ավելացավ նաև Գուրգեն Արսենյանի անունը»,- եզրափակեց Կարապետ Պողոսյանը:
Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը hունվարի 17-ին հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։
Եթե ցանկանում ենք վերջ դրվի ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը, ուրեմն պետք է համախմբվենք ու մեր ձայնը բարձրացնենք, որպեսզի արտաքին ճնշման ներքո բացվի Հայաստանը Արցախին կապող կյանքի ճանապարհը, թե չէ մեր տաքուկ անկյուններում նստած, զուտ գրառման տեսքով մեր մտահոգությունը հայտնելով հարցին լուծում չենք տա։
Իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը NEWS.am-իհետ զրույցում կրկնել է Ադրբեջանի նախագահի պնդումը՝ 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի հարցը փակված է:
Անկարան պատրաստ է Բուդապեշտի հետ քննարկել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) մատակարարման տարբերակները՝ որպես ամերիկյան HIMARS-ի այլընտրանք։
«Կլիմայի փոփոխություններից առավել տուժած 20 երկրներից 17-ը գտնվում են Աֆրիկայում», – հավելել է նա:
Լաչինի միջանցքի շրջափակումը ևս մեկ անգամ ապացուցում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հարցում միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հունվարի 17-ին ելույթով է հանդես գալով Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում:
Գործադուլի յուրաքանչյուր օր ակցիայի դուրս կգան երկու տարբեր համայնքների ուսուցիչներ։
«Սա օվերտոնի պատուհանի մեծ բացման արձանագրում է։ Այսինքն՝ առաջին անգամ ՀՀ այսօրվա իշխանություն կոչեցյալը և նրա լիդերը ուղղակիորեն հայտարարեցին, որ ռազմավարական դաշնակցությունը ՌԴ հետ մեր անվտանգությանը ոչ թե օգուտ է, այլ՝ վնաս»,- նկատեց նա:
«Այս ամենը տեսնելուց հետո կարող եմ ասել, որ ՄԱԿ-ում եւ այլ ատյաններում մենք շարունակելու ենք խոսել խաղաղության մասին: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի համերաշխություն լինի ամբողջ աշխարհում»,- ասել է Բերենիսե Խուարես Նավառետեն:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց՝ ովքեր հայտարարում են, որ Արցախի հարցը լուծված է՝ նրանք հայ համարվել չեն կարող՝ դավաճաններ են։
«… ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում»։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վիեննայում է, որտեղ մասնակցում է Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին։
Սա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երկրորդ նմանատիպ պաշտոնական նամակն է միջազգային գործընկերներին: Խորհրդարանի ղեկավարն այս հարցով գործընկերներին դիմել էր նաև 2022 թվականի դեկտեմբերի 14-ին «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության ընդունումից հետո:
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում վերսկսել բովանդակալից բանակցությունները՝ լուծելու իրենց վեճերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Գերմանիայի հյուրանոցային ասոցիացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան:
Վահագն Խաչատուրյանը և Յուրի Ռատասն առանձնահատուկ կարևորել են երկու երկրների խորհրդարանների փոխգործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտության զարգացումը։
Նշվում է նաև, որ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը նպատակ ունի աշխատել հնդկական կողմի առաջադրած ToT (transfer of technology՝ տեխնոլոգիայի փոխանցում) պայմանների հիման վրա։
Հատկապես կարևորվել են Արցախի համար միջազգային զորակցության ապահովմանն ու Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումների ուժեղացմանը միտված աշխատանքները։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը կոչով դիմել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմերին, որ համայնքների, կազմակերպությունների ու կառույցների գործուն մասնակցությամբ Արցախի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքներ իրականացնեն։
Նիլակշի Սինհան այս պահին զբաղեցնում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության համատեղ քարտուղարի պաշտոնը:
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի խոսքով՝ դեկտեմբերի 26-ից ի վեր նահանգում տեղացած տեղատարափ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ դեռ տարհանված են։
Մեկը չկա՞, որ մոլորված դաշնակահարին ասի. երբ դու նախագահ ես ու քո ժողովրդի մի մասը գտվում է ցեղասպանության վտանգի տակ (քո իսկ վարչապետի ձևակերպմամբ), ապա իրավունք չունես օտար երկիր պաշտոնական այցի ժամանակ դաշնամուր նվագելու։ Ի՞նչ ես ուզում դրանով ասել, որ անհո՞գ ես, թքա՞ծ ունես 120 հազար հայի վրա, թե՞ մեսիջ ես ուղարկում միջազգային հանրությանը, թե ամեն ինչ նորմալ է, իր հունով գնում է։ Պաշտոնական ելույթի ժամանակ էլ միակ նշանակալի բանը, որ անում է, ՆԱՏՕ-ի անդամ երկրում Ռուսաստանից բողոքելն է։ Նա ընդհանրապես հասկանո՞ւմ է՝ պետությունը ի´նչ է, աղետը ի´նչ է։
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը պարզաբանել է, թե ինչու է Եվրոպական դատարանը հրատապ ծանուցում ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին։
Ուկրաինայի Դնեպր քաղաքում հունվարի 14-ին տեղի ունեցած գնդակոծությունից հետո ավերվել է ավելի քան 200 բնակարան: Գտնվել է 40 մարդու մարմին: 77 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 14 երեխա:
Իշխանությունները հետաքննում են միջադեպի պատճառները։