
Նեթանյահուն տարածաշրջանն ու աշխարհը ներքաշում է աղետի մեջ. Էրդողանն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներին՝ կոշտ քննադատության ենթարկելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարչակազմը իր անխոհեմ, ագրեսիվ և անօրինական գործողություններով փորձում է տարածաշրջանը և ամբողջ աշխարհը ներքաշել աղետի մեջ:
«Իսրայելի հարձակումները մեր հարևան Իրանի վրա ակնհայտ սադրանք են, որն անտեսում է միջազգային իրավունքը», – ասել է նա։
Թուրքիայի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը կանգնեցնել իսրայելական ավազակությունը, որն ուղղված է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում կայունությունը խաթարելուն։