Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր հայտարարել է, որ առաջիկա օրերին «կլինեն անակնկալներ, թե ով է գումար ստացել Սերբիայում գունավոր հեղափոխություն իրականացնելու համար»։
Մինչ ԱՄՆ և ուկրաինացի պաշտոնյաները պատրաստվում են հանդիպել Սաուդյան Արաբիայում այս շաբաթ, նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին մասնավոր կերպով հասկացրել է, որ Վաշինգտոնի և Կիևի միջև ստորագրվող հանքարդյունաբերության պայմանագիրը բավարար չէ երկրի հետ օգնության ցուցաբերման և հետախուզական տվյալների փոխանակման վերականգնման համար, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրների:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 10-12-ը կայցելի Սաուդյան Արաբիա՝ Ջիդդա, որտեղ բանակցություններ կվարի Ուկրաինայի պատվիրակության հետ՝ ՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին վերջ դնելու ԱՄՆ նախագահի նպատակն առաջ տանելու համար։
Բացի ՌԴ նախագահի հետ հանդիպումից, Լուկաշենկոն ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցություն կունենա։
«Որևէ երկրորդ կարծիք չի կարող լինել այն հարցի վերաբերյալ, թե ով պետք է վերահսկի «Զանգեզուրի միջանցքը»։ Դա պիտի լինի Հայաստանը, որովհետև այդ տարածքը մեր սուվերեն պետության մաս է: Այլ հարց է, որ կան ճնշումներ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։ Ադրբեջանը փորձում է «Զանգեզուրի միջանցքը» «ծախել» Չինաստանին։ Մեր տարածքով Չինաստանի հետ առևտուր են ուզում անել, և սա այն դեպքում, երբ Չինաստանը Հայաստանում 7 ամսից ավելի է՝ դեսպան չունի»:
Գերմանիայում մարտի 9-ին փակվել է Համբուրգի օդանավակայանը՝ առանց նախազգուշացման սկսված գործադուլի պատճառով:
ՌԴ զինված ուժերը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ազատագրել են Կոնստանտինոպոլ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ինչ էլ ասեն այս իշխանությունները, միևնույն է, փաստ է՝ տնտեսական և էներգետիկ առումով Հայաստանը զրո է։ Փոխարենը՝ այս իշխանությունն անում է Ադրբեջանի քիմքին հաճո բաներ՝ Արցախի հանձնում, եվրոպական դատարաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետքաշում, Խաղաղության խաչմերուկ ասվածը, Հայաստանի ատոմակայանի փակման պլանավորում, նոր մոդուլային ատոմակայանների կառուցման մասին խոստումներ»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը։
Գերմանիայում քննարկում են, թե, արդյո՞ք, ռազմական ավիացիայի ոլորտում Վաշինգտոնի հետ համագործակցությունը վտանգ չի պարունակում՝ հաշվի առնելով ԱՄՆ-ից Ուկրաինա զենքի և հետախուզական տվյալների տրամադրման անսպասելի դադարեցումը, գրում է Deutsche Welle-ն։
Մեկնաբանելով Իրանի հետ բանակցություններ սկսելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, Ղալիբաֆն ասել է, որ այս առումով պետք է նշել, որ ԱՄՆ նախագահի պահվածքն այլ երկրների հետ հարաբերություններում ակնհայտորեն ցույց է տալիս, որ այդ հայտարարությունները պարզապես բանակցությունների ձգտելու կեղծ ցուցադրություն է։
Նախորդ կիրակի «Դասեր» հաղորդաշարում բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն ու Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն էին։
Եվրամիությունը դատապարտել է Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի վրա հարձակումները՝ դրանք վերագրելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին, ինչպես նաև կոչ է արել պաշտպանել Սիրիայի քաղաքացիական բնակչությանը: Այս մասին ասվում է եվրոպական արտաքին քաղաքական ծառայության հաղորդագրության մեջ:
Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ օգտագործելով ռուսաստանյան սառեցված ակտիվներից կուտակված տոկոսները: Այս մասին «La Tribune»-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն։
«Նա Պուտինին համարում է իր ընկերը, և երբեք չի հավանել Զելենսկուն…»,-նշել է Բոլթոնը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է ապացուցի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մտադրությունների լրջությունը, որպեսզի այդ հարցում առաջընթացը լինի, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Միլիարդատեր Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը, առաջարկել է պատժամիջոցներ կիրառել «ուկրաինացի 10 խոշորագույն օլիգարխների» նկատմամբ։
«Բաբոն Տերա» կանանց նախաձեռնությունը բաց նամակ է ուղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների գծով օգնական Իլզե Բրանդս Քեհրիսին, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտա Թեմիդոյին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային։ Նամակում ասվում է․
Անվտանգության ուժերի և Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև երկօրյա բախումների և դրան հաջորդած ջարդերի հետևանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը։
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա անմիջական ազդեցություն են ունեցել Թուրքիան և մի քանի այլ երկրներ, AFP-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։
Սա ԵՄ-ի արձագանքն է Սիրիայում տեղի ունեցող բարբարոսությանը։ Պարզվում է բարբարոսության պատասխանատուները Ասադի աջակից ուժերն են։
Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը մարտի առաջին կեսին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն իրանական Չաբահար նավահանգստի ջրերում։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստին»՝ այդ մասին շաբաթ օրը հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան կոչ է արել դադարեցնել բռնությունները:
Սպանությունները կատարվել են կրոնական հողի վրա։
Brent-ի մայիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել է 1,66 դոլարով (2,38%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 71,12 դոլարի:
XPeng-ը նախատեսում է ավարտել թռչող մեքենաների գործարանի շինարարությունը 2025 թվականի երրորդ եռամսյակում։
Վրացական կարտոֆիլի հիմնական ներմուծողներն են Ռուսաստանը՝ 14 հազար տոննա, Ադրբեջանը՝ 10,5 հազար տոննա, Հայաստանը՝ 2,2 հազար տոննա։
Այս զարգացումներն ամրապնդում են ներառական քաղաքական անցման և ազգային միասնության ոգով բոլոր էթնիկ և կրոնական համայնքների պաշտպանության հրատապությունը, ասվում է հայտարարության մեջ։
Հունգարիայի վարչապետն ընդգծել է, որ դա սխալ էր, և որ դրանից պետք է խուսափել։
Սարսափելի լուրեր են ստացվում Սիրիայից։
ՄԱԿ-ը զգուշացնում է, որ եթե կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում էական ներդրումներ չկատարվեն, ապա կանանց շրջանում ծայրահեղ աղքատության վերացումը կարող է տևել ևս 137 տարի։