«Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացրած երգչուհի Ռոզա Լինը` «iHeart Radio ALTer Ego» համերգին ելույթ է ունեցել «Դադարեցրեք շրջափակումը», «Արցախ» գրություններով և Հայաստանի դրոշով: Ինստագրամյան իր էջում երգչուհին անդրադարձել է ելույթին՝ մանրամասնելով բաճկոնի գրվածքը:
Նեպալում այսօր սգո օր է հայտարարվել երկրում տեղի ունեցած ողբերգական ավիավթարից հետո, որն առնվազն 68 մարդու կյանք է խլել:
Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այս շաբաթ լսումներ կկայանան Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ:
Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ հարկավոր է գործողություններ ձեռնարկել:
Ֆրանսիայի նպատակն է գործել՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացի, միջազգային հանրությանը միավորել՝ ի շահ խաղաղ կարգավորման, որը պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պահպանումը:
Երրորդ հորիզոնականն զբաղեցրել է հնդիկ մագնատ Գաուտամ Ադանին, ով այս տարի շատ մեծ արագությամբ բարձրացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում:
Մրցույթում Հայաստանը ներկայացնում էր 25-ամյա Քրիստինա Այանյանը, Ռուսաստանը՝ Աննա Լիննիկովան։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորումը տեղի չի ունենա նույնիսկ ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ Համապատասխան հայտարարությունը նա արել է գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում, գրում է gazeta.ru-ն:
Եվրամիությունն ամենավճռական կերպով դատապարտում է Իրանում բրիտանա-իրանական Ալիռեզա Աքբարիի մահապատիժը եւ կրկին հիշեցնում իր վճռական դիրքորոշումը ցանկացած հանգամանքներում մահապատժի կիրառման դեմ։ Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ՝ կապված Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության մեղադրանքով Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալիռեզա Աքբարիի մահապատժի հետ։
2022թ. Թուրքիայից Բուլղարիա կատարված արտահանումը 2021-ի հետ համեմատությամբ աճել է 21.4%-ով՝ հասնելով 4 մլրդ 420 մլն դոլարի: Այս ցուցանիշը ամենաբարձրն է մինչ այս Թուրքիայից Բուլղարիա կատարված արտահանման ծավալների համար:
Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը կիրակի օրը նախազգուշացրել է, որ երկիրը կանգնած է «պատմական սահմանադրական ճգնաժամի» դիմաց, ինչը կապված է դատական բարեփոխումների ծրագրի շուրջ առկա վեճի հետ եւ ասել է, որ միջնորդում է ներգրավված կողմերի միջեւ, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
ԱՄՆ Կանզաս նահանգի նախկին նահանգապետ, նախկին սենատոր Սամուել Բրաունբեքը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ։
Ուկրաինայում հատուկ գործողության դինամիկան դրական է, ամեն ինչ զարգանում է պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պլանի շրջանակներում։ Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սիրիայի արտաքին գործերի նախարարը նաև երախտագիտություն է հայտնել Իրանին՝ Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերի համար։
Դաշնային խորհրդի սենատորի խոսքով՝ 21-րդ դարում ԱՄՆ-ը կրկին սկսել է վտանգավոր աշխարհաքաղաքական խաղ, «որի նպատակն էր չեզոքացնել միջուկային երկու համաշխարհային տերություններին՝ Ռուսաստանին ու Չինաստանին»։
Թուրքիայի նոր ցամաքային գործողությունը Սիրիայում հնարավոր է ցանկացած պահի, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնականը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Նեպալում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են, հայտնում է News 18 հնդկական հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին:
Սավոլայնեն-Կոպրան ասել է, որ պատվաստումը պահպանում է իր բարձր արդյունավետությունը՝ անկախ վիրուսի տարատեսակներից։
Չինաստանը հաղորդել է դեկտեմբերից ի վեր գրանցված մոտ 60 հազար մարդու մահվան մասին, որոնք վարակված են եղել Covid-19-ով:
Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի տարեկան զեկույցի համաձայն՝ 2022-ին 217․774 մարդ Գերմանիային է դիմել ապաստան հայցելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին փոխանցել է ամերիկյան Tomahawk թևավոր հրթիռներ ձեռք բերելու՝ Տոկիոյի մտադրությունը:
Հունաստանի հյուսիսում գտնվող Ալեքսանդրուպոլիս նավահանգստում ամերիկյան ռազմաբազա տեղակայելու պլաններ չկան:
Վերջին մեկ շաբաթում Նիկոլ Փաշինյանը սահմանեց հակաարցախյան և հակահայկական պնդումների նոր ռեկորդներ։ Նա արդեն ոչ միայն բացեիբաց խոստովանում է, որ ամբողջ Արցախն է նվիրելու Ադրբեջանին՝ Ստեփանակերտով հանդերձ, այլ խոսում է նաև Հայաստանի տարածքային զիջումներից, Սյունիքում ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագրից, խաղաղության պայմանագրի կնքումից ժամեր անց նոր պատերազմից։ Մի խոսքով՝ ընդունում է իր կատարյալ դավադիր և ապիկար էությունը, բայց խնդիր չի տեսնում սեփական պաշտոնավարման մեջ։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ասել է, որ Հունաստանը կարող է Ռուսաստանի փոխարեն բնական գազ մատակարարել Ուկրաինային։
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ, բնականաբար, հայկական կողմից սադրանքներ չեն լինի, իսկ խորհրդակցությունը նման հրամաններով ներկայացնելը ուժի ցուցադրություն է, հայկական կողմերին ճնշելու փորձ և, ինչո՞ւ ոչ, ուղերձ հայկական կողմի համար, որ զգոնությունը թուլացնել չի կարելի։
Ռուսաստանից գազը կվերադառնա ԵՄ, ինչը մեծ ներդրում կլինի և կօգնի կայունացնել գները:
Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համագործակցել Լիբանանի հետ տնտեսության, առևտրի և էներգետիկայի ոլորտներում։
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները Մոսկվայում հանդիպում կունենան՝ քննարկելու աշխարհում հացահատիկի արդար բաշխման հարցը՝ պարենային ճգնաժամը կանխելու համար։
Մեկ ամսից ավելի Արցախի Հանրապետություն չի մատակարարվում սնունդ, դեղորայք, վառելիք։ Արգելափակումը թույլ չի տալիս արցախցիներին տեղաշարժվել. hազարավոր մարդիկ արգելափակված են և չեն կարողանում հասնել իրենց տները, այդ թվում՝ երեխաներ, որոնք դպրոցական ճամփորդության էին մեկնել Հայաստան: Արցախի բնակիչները նույնիսկ զրկված են Հայաստանում մահացած իրենց հարազատին Արցախ տեղափոխելու և հուղարկավորել հնարավորությունից:
Չեխիայում հունվարի 14-ին ժամը 8:00-ին վերսկսվել է հունվարի 13-ին մեկնարկած նախագահական ընտրությունների քվեարկությունը։