Բաժիններ՝

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը բոլոր պետական աշխատողներին կոչ է արել պատսպարվել մոտակա ապաստարաններում

Անվտանգության ներկայիս իրավիճակից ելնելով՝ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը հրահանգել է ԱՄՆ կառավարության բոլոր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին պատսպարվել ապաստարաններում, մինչև հետագա ծանուցում կտրվի։ Այս մասին դիվանագիտական առաքելությունը հայտարարություն է տարածել X սոցիալական հարթակում։

ԱՄՆ դեսպանատունը հիշեցրել է ԱՄՆ քաղաքացիներին, որ հարկավոր է զգույշ լինել, իմանալ մոտակա ապաստարանի վայրը կարմիր տագնապի դեպքում, քանի որ «անվտանգությանն առնչվող միջադեպերը, այդ թվում՝ ականանետային, հրթիռային հարվածները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ներխուժումները, հաճախ տեղի են ունենում առանց որևէ նախազգուշացման»«Անվտանգության միջավայրը բարդ է և կարող է արագ փոխվել», – նշված է հայտարարության մեջ։

Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքներին։ Հարվածի թիրախ է դարձել նաև Նաթանզի միջուկային օբյեկետը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր «Վեր հառնող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ։

Հարվածների թիրախում են հայտնվել նաև բնակելի շենքեր։ Զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ոլորտի մասնագետներ։ Իրանը խոստացել է վճռորոշ պատասխան տալ իսրայելական հարվածներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս