Բաժիններ՝

Իրանը հայտնել է Իսրայելի հարվածներից 95 մարդու վիրավորման մասին

Իրանի 12 նահանգներում առնվազն 95 մարդ է վիրավորվել  Իսրայելի գիշերային հարվածների հետևանքով, մեկ փրկարար զոհվել է:

Այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչ Մոջթաբա Խալիդին:

«Երկրի 12 նահանգներում շարունակվում են փրկարարական գործողությունները: Միջադեպի ժամանակ 95 հայրենակիցներ վիրավորվել են և տեղափոխվել բժշկական կենտրոններ, իսկ 26-ին օգնություն է ցուցաբերվել պատահարի վայրում: Ցավոք, մեր փրկարարներից մեկը զոհվել է Արևելյան Ադրբեջանի նահանգում իրականացված գործողության ընթացքում:

Արտակարգ ծառայությունների ևս մեկ  աշխատակից վիրավորվել է Քասր-ե Շիրինի շրջանում և այժմ բուժում է ստանում», – մեջբերում է նրա խոսքը Tasnim գործակալությունը:

Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են նաև Իրանի բարձրաստիճան հրամանատարներ, միջուկային ոլորտի գիտնականներ։ Ըստ տարբեր հրապարակումների՝ կան նաև զոհեր խաղաղ բնակիչների շրջանում, որոնց հստակ թիվը չի նշվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30