
Պուտինը զեկույցներ է ստանում Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցող իրադարձությունների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առցանց ռեժիմով զեկույցներ է ստանում Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը ՌԴ ՊՆ-ից, արտաքին հետախուզության ծառայությունից և ԱԳՆ–ից զեկույցներ է ստանում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը մտահոգված է և դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրացումը։
ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը նաև հայտնել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն շուտով մանրամասն հայտարարությամբ հանդես կգա Իսրայելի և Իրանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Պետության ղեկավարի հանձնարարությամբ` ԱԳՆ-ն ամենամոտ ժամանակում մանրամասն հայտարարությամբ հանդես կգա, որը հետագայում կտարածվի ՄԱԿ-ում»,- ասել է նա։