Եվրոպայի խորհուրդը պետք է Ադրբեջանին կոչ անի վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկ և կրոնական անհանդուրժողականությունը:
«Ի՞նչ է տեղի ունենում Արցախի շուրջ. տեսնում ենք, որ սա մի գործընթաց է, որը մեծ հաշվով ճանապարհ է բացում Արցախի հետ կապված հետագա զարգացումների համար, մասնավորապես՝ ադրբեջանական կողմն օգտվում է այդ իրավիճակից և ոչ միայն փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը շահագործվի, այլև քարոզչական թեզերով ցույց է տալիս, թե իբր Արցախում հումանիտար ճգնաժամ չկա, և այն, ինչ տեղի է ունենում, ընդամենը հայկական կողմի քարոզչությունն է»:
Միջազգային հանրությունը Մոհամեդ Բազումին համարում է Արևմտյան երկրների դաշնակիցը տարածաշրջանում իսլամիստ զինյալների դեմ պայքարում։
Մենք վերահաստատում ենք պետքարտուղար Բլինքենի կոչը մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին։
Կատարի կառավարության ղեկավար, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանին չհայտարարված այցով ժամանել է Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այդ մասին ասված է էմիրության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Ռուսական կողմը հաղորդել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կասետային զինամթերք են կիրառել, որի հետևանքով 1 կին է զոհվել, 1 տղամարդ՝ վիրավորվել։ Հարվածը հասցվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի մարզի Տոկմակ քաղաքում։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Զապորոժիեի մարզում ՌԴ-ի կողմից նշանակված նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Եվգենի Բալիցկին։
Այսօր ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներն այցելել են Սյունիքի մարզ՝ Կոռնիձոր գյուղի հատված, որտեղ արդեն երրորդ օրն է՝ Արցախ մեկնելուն են սպասում հումանիտար բեռներով ՀՀ մեքենաները, Ադրբեջանն արգելում է՝ փակելով ճանապարհը: Կոռնիձոր այցից հետո Սյունիքի մարզում օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, որ հումանիտար ճգնաժամը շարունակում է ահագնանալ։
Կենտրոնական Ասիայի երկրների և ԱՄՆ-ի ներկայացուցիչները C5+1 ձևաչափով Աստանայում քննարկել են Աֆղանստանում անվտանգության ապահովման և այդ երկրին մարդասիրական օգնության տրամադրման հարցերը։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից։
Շքերթին ներկա են գտնվել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ Լի Հոնչժոնը։
2022 թվականին 11,5 մլն տոննա հացահատիկ է ուղարկվել աֆրիկյան երկրներ:
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հուլիսի 27-ին կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով:
Երեկոյան շարասյան շարժը ադրբեջանական ուժերի կողմից արգելափակվել է Հաքարի կամրջի վրա տեղադրված անցակետում։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարություն են տարածել, ըստ որի՝ «սա հերթական սադրանքն է ադրբեջանական ինքնիշխանության դեմ»։ Ռուսական ուժերը փորձում են միջնորդել, որպեսզի թույլատրեն շարասյունը շարժվել դեպի մայրաքաղաք Ստեփանկարտ։ Դեռևս լուծում չի գտնվել։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը չպետք է խոչընդոտվի:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Չենդու քաղաքում հանդիպում է ունեցել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ։
Ադրբեջանն անցած տարվա դեկտեմբերից արգելափակել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։
Astoria Grande նավը, որը շահագործում է թուրքական Miray Cruises ընկերությունը, հուլիսի 22-ին դուրս է եկել Սոչիից, որպեսզի Բաթումիով մեկնի Թուրքիա։
Լորդ Ալթոնը նաև իր էջում կիսել է ԿԽՄԿ-ի վերջին հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ։
Լարս Պատրիկ Բերգը Գերմանիայի կառավարությանը և Եվրոպական Միությանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու և իրավիճակի սրում թույլ չտալու համար։
Միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։
Պարսպի երկարությունը 186 կիլոմետր է, բարձրությունը՝ 6 մետր:
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») արգելել է Ադրբեջանից 61,2 տոննա բուսական արտադրանքի ներմուծումը։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Թահսին Թահրանն անդրադարձել է Թուրքայից Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներ ապաստանի դիմում ներկայացրած քաղաքացիների վերաբերյալ վիճակագրությանը:
Աստված մի արասցե, պետականության կորստի դեպքում, Նիկոլ Փաշինյանը հանրությանը հիշեցնելու է իր այս բոլոր հայտարարությունները՝ արդարանալով, որ ինքը նախապես զգուշացնում էր պետության կորստի վտանգների մասին, բայց իրեն լսող ու աջակցող չեղավ, ու չհաջողվեց պահպանել պետականությունը։ Կամ էլ ասելու է՝ ժողովուրդ, դուք եք ինձ այդ մանդատը տվել:
Իռլանդիայի երեխաների, իրավահավասարության, հաշմանդամների, ինտեգրման և երիտասարդության դեպարտամենտը հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ Իռլանդիայում ապաստան հայցողների թվաքանակով առաջին տեղում են Վրաստանի քաղաքացիները:
«Չեմ կարողանում պատկերացնել հայի, որը կարողանա այդքան ջերմեռանդությամբ հիմնավորել, թե Արցախն Ադրբեջանինն է, կամ՝ ինքնորոշման իրավունքի իրացման անհնարինությունը։ Գիտե՛ք, մտածում եմ՝ առաջիկայում ԱԺ նիստ է լինելու, և պետք է մի բան հայտարարեմ. պետք է ասեմ, որ ներողություն եմ խնդրում Փաշինյանից, որ նրան 3 տարի դավաճան եմ ասել. ինքը դավաճան չէ, թշնամի է»,- խոսքը եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Աղասի Ենոքյանն է։
Տանզանիան ռուսական ընկերություններին հրավիրում է երկրում ադամանդ արդյունահանելու: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Տանզանիայի օգտակար հանածոների նախարար Դոտո Մաշակա Բիտեկոն։
Եվրախորհրդարանի պատգամավոր Չառլի Վեիմերսը կոչ է անում ԵՄ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինը թույլ տա մարդասիրական օգնության մուտքն Արցախ։
Նիգերի բանակի հրամանատարությունն աջակցություն է հայտնել հուլիսի 26-ին նախագահի պահակախմբի զինվորների իրականացրած հեղաշրջմանը՝ նշելով, որ իր համար առաջնայինը երկրում իրավիճակի ապակայունացումից խուսափելն է, այս մասին հաղորդում է Reuters-ը։
Հայաստանից հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը հուլիսի 26-ին հասել է Կոռնիձորի հատված՝ Լաչինի միջանցքի մուտքի հատված: Հայաստանը խնդրել է, որ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Բեռնատարներով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում մակարոնեղեն, շաքարավազ, բուսական յուղ, կաթի փոշի, աղ, մանկական կեր, դեղորայք: