Միրզոյանն Ալժիրի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալժիրի ԱԳ նախարար Ահմեդ Ատտաֆի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ հստակ դիրքորոշումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի կնքման հարցում։

Հայաստանի և Ալժիրի ԱԳ նախարարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարստացմանն ուղղված քայլերը։ Շեշտելով արաբական աշխարհի երկրների հետ Հայաստանի՝ ավանդաբար բարեկամական հարաբերությունները՝ երկուստեք կարևորվել է Ալժիրի հետ քաղաքական երկխոսության ակտիվացման, նոր ոլորտներում համագործակցության զարգացման, այդ նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:

Տեսանյութեր

Լրահոս