Բաժիններ՝

Մյանմայում շուրջ 400 մարդ հեղեղումների զոհ է դարձել

Մյանմայում շուրջ 400 մարդ է զոհվել, 89-ը՝ անհետ կորել երկրի տարբեր տարածաշրջաններում «Յագի» թայֆունի առաջացրած հեղեղումների հետևանքով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի Պետական ​​վարչական խորհրդի լրատվական տեղեկագիրը։

«Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներն ինը տարածաշրջաններում ու նահանգներում վնաս են հասցրել 54 բնակավայրերի, որոնք կազմում են երկրի 330 բնակավայրերի մեկ վեցերորդը կամ 16 %-ը», – ասվում է հաղորդագրության մեջ: 

Մյանմայում անձրևների սեզոնին, որը երկրում տևում է մայիսից մինչև նոյեմբեր, հաճախ են տեղի ունենում հեղեղումներ և սողանքներ: Այս ժամանակաշրջանում գետերը դուրս են գալիս ափերից՝ ջրածածկ անելով բնակավայրերը: Ընդհանուր առմամբ, երկրի տարբեր տարածաշրջաններում տարերքն ամբողջովին ավերել է ավելի քան 2 000 տուն, շուրջ 3500 տուն վնասվել է։

Մի քանի հարյուր հազար մարդ տարհանվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս