Հունգարիան չի սատարել ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների անունից համատեղ հայտարարությանը։ Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ նման մասնակցության ձևաչափն անիմաստ է համարում։
«Հստակ է, որ Հայաստանն ամենամեծ կորցնողն է․ ամեն կնքված պայմանագրից հետո մեր կորուստներն էլ ավելի են մեծանում»,- 168․am-ի հետ զրույցում Վաշինգտոնում մեկնարկած գործընթացներին ու նախաստորագրված փաստաթղթին այսպես արձագանքեց միջազգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։
«Հաշվի առնելով հանդիպման ընթացքում անցկացված քննարկումները՝ որոշվել է շարունակել խորհրդակցությունները»:
TRIPP-ը, որը փոխարինում է Զանգեզուրի միջանցքի նախնական հայեցակարգը, կմիացնի Ադրբեջանի հիմնական հատվածը նրա էքսկլավի՝ Նախիջևանի հետ, որը Հայաստանի տարածքով առանձնացված փոքր ադրբեջանական տարածք է։
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մոլեգնող հրդեհը հաջողվել է մեկուսացնել։ Հրդեհը մեկ մարդու կյանք է խլել, 180 մարդու ստիպել է տարհանվել։
Կայա Կալասը շեշտել է ԵՄ-ի պատրաստակամությունը շարունակաբար աջակցելու խաղաղության գործընթացին:
Օգոստոսի 15-ին կփակվի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածությունը։ Անքորիջում է կայանալու ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Երկու օր է, միջանցքը տված, բայց հպարտ դեմքով ու փրփրած, չգիտեմ՝ ում ապացուցում են, որ չեն տվել, եթե չեք տվել, ի՞նչն եք ապացուցում:
ՄԻՋԱՆՑՔԸ` օտար երկրի տարածքում հատկացված հատուկ ուղի է, որը այլ պետությունը կարող է օգտագործել վերահսկողությունից դուրս:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող, ինչպես նաև 2026 թվականի գարնանը Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպչկան հարցեր։
Վաշինգտոնյան եռակողմ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ նոր զիջումների մասին է, ինչն էլ բացում է նոր պատերազմների ու ճնշումների դուռը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» ազգային–քաղաքացիական միավորումը։
Այսօր Հայաստանում մեկնարկում է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որը կտևի մինչև օգոստոսի 20-ը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, զորավարժությունն անցկացվում է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում։
«Հանկարծ չմտծեք, թե խաղաղությանը դեմ եմ, բնավ, այն պետության համար գերկարևոր է ու պարտադիր, բայց դա թուրքի կոշիկ լիզելով չեն մուրում, որ վրադ ծիծաղեն, ծաղրեն ու հեգնեն, այլ փորձում հավասարը-հավասարի հետ բանակցել, ինչը քո դեպքում լուսին թռչելու պես մի բան է»:
Հիշատակելով օգոստոսի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցն՝ Էրդողանը շեշտել է արցախյան պատերազմներից հետո տարածաշրջանում մեկնարկած նոր ժամանակաշրջանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կարևոր թարմացում է արել առանց հարցազրույցի ներկայանալու ծրագրով վիզա ստանալու իրավասության փոփոխությունների վերաբերյալ.
2025 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի կողմից եռակողմ հանդիպման հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը, որոնց չհիմնավորված կարևորությունը շեշտում և քարոզում են փաշինյանական ռեժիմի ներկայացուցիչները, որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ: Ավելին, դրանք պարունակում են Հայաստանի և հայ ժողովրդի համար գոյաբանական նոր սպառնալիքներ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը.
Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը հնարավոր է՝ պահանջի փոխադարձ զիջումներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կենթադրեն տարածքների փոխանակում։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
Այս պայմանագիրը, առանց քարտեզի, հստակ սահմանների և անվտանգության երաշխիքների, խաղաղություն չի ապահովում, այլ իրավական ու անվտանգային նոր ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար»։
Կրավիկը հիշեցրել է, որ թագավորությունը, մի շարք այլ երկրների հետ , պատժամիջոցներ է կիրառել Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի նկատմամբ։
Եվրոպական միության երկրների ղեկավարները ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ «Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած պատերազմին վերջ դնելու և Ուկրաինայում արդար ու տևական խաղաղության և անվտանգության հասնելու ուղղությամբ»։ այս մասին նշված է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ գագաթնաժողովին՝ Truth Social սոցցանցում հրապարակելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ լուսանկարներ:
Միացյալ Նահանգները մաքսատուրքեր չի սահմանի երկիր ներմուծվող ոսկու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Truth Social սոցիալական ցանցում։
Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը՝ ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջև կայացած հեռախոսազրույցի մանրամասները։
Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը հրապարակել է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարության կոչը՝ ուղղված Իսրայելի իշխանություններին, որում պահանջվում է հրաժարվել Գազա քաղաքը վերահսկողության տակ առնելու ծրագրերից և դուրս գալ Գազայի հատվածից։
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը CNBC-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թույլ չի տա չինական ապրանքների վրա բարձր մաքսատուրքերի վերականգնումը առաջիկա 90 օրվա ընթացքում։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի պատրաստման մասին։
Փաստաթուղթը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ լռելով Արցախի ու բռնի տեղահանված հայերի մասին, զրկելով Հայաստանին միջազգային ատյաններում արդարության հասնելու իրավունքից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը քառապատիկ կավելացնի ամերիկյան սոյայի գնումները։
Ռուսաստանը փաստացի վերահսկում է Ուկրաինայի տարածքի մի մասը. դա պետք է լինի փաստացի ճանաչում, այլ ոչ թե դե յուրե քաղաքական ճանաչում, ABC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Այսօր Կոլումբիայի շրջանում ազատագրման օրն է, և մենք կվերադարձնենք մեր մայրաքաղաքը: Վաշինգտոնում սպանությունների մակարդակն ավելի բարձր է, քան Կոլումբիայի Բոգոտայում: Վերջին հինգ տարիների ընթացքում ավտոմեքենաների առևանգումների թիվը կրկնապատկվել է, իսկ ավտոմեքենաներով զինված առևանգումների թիվը՝ ավելի քան եռապատկվել»,- նշել է ԱՄՆ նախագահը: