
Կյանքից հեռացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը

75 տարեկան հասակում մահացել է շվեդական ABBA փոփ խմբի թմբկահար Ռոջեր Փալմը:
Այս մասին հաղորդում է Aftonbladet-ը։
Երաժիշտը մահացել է սեպտեմբերի 21-ին։ Նրա ընտանիքը հայտարարել է, որ Պալմի մահվան պատճառը Ալցհեյմերի հիվանդության բարդություններն են։
«Նա ջերմ ու համեստ մարդ էր, ով միշտ պաշտպանում էր իր ընկերներին և ընտանիքին: Մենք կկարոտենք նրան, և նրա մահը հսկայական դատարկություն է թողել»,- ասվում է արտիստի ընտանիքի հայտարարության մեջ։
Փալմը սկսեց իր երաժշտական կարիերան 17 տարեկանում և սկսեց աշխատել ABBA-ի հետ 1970-ականներին:
Նա մասնակցել է ABBA-ի այնպիսի հանրահայտ հիթերի ձայնագրմանը, ինչպիսիք են՝ Dancing Queen, Mamma Mia, Take a Chance on Me ու Thank You for the Music երգերը։
Նա նաև հանդես է եկել Gimmicks, Beatmakers և Moonlighters երաժշտական կոլեկտիվներում։