Էրդողանն ԱՄՆ-ից ակնկալում է առանց սահմանափակումների ռազմարդյունաբերական համագործակցություն
Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ում հանդիպել է ամերիկացի և թուրք գործարարների հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանդիպումն անցկացվել է «Թուրքիա-ԱՄՆ գործարար խորհրդրի» կողմից «Թուրքայի ներդրումների 15-րդ համաժողովի» շրջանակներում:
Էրդողանը հանդիպմանը նշել է, որ իրենք ցանկանում են F-16-ի արդիականացման ծրագրով ԱՄՆ-ի հետ ռազմարդյունաբերություն ոլորտում նոր էջ բացեն:
Բացի այդ, նա կոչ է արել ամերիկացի ներդրողներին նոր գործընկերություն ձևավորել՝ նպաստելու Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտում ներդրումներին:
Թուրքիայի նախագահը հայտարարել է նաև, որ երկու երկրների միջև ռազմարդյունաբերության ոլորտում առկա համագործակցությունը վերջին սահմանափակումների պատճառով տուժել է:
«Մենք ակնկալում ենք, որ այս ոլորտում առկա արտահանումների սահմանափակումները վերացվեն»,-ընգծել է նա:
Անդրադառնալով երկկողմ առևտրաշրջանառությանը՝ Էրդողանը հայտարարել է, թե հավատում է, որ երկու երկրները կարող են հասնել համատեղ նպատակին՝ 100 մլրդ դոլար արժողությամբ առևտրի ծավալին՝ եթե լավ պլանավորեն այն: