Նա հավելել է, որ արտահանման թույլտվությունից բացի՝ մինչ առաքումը մի շարք այլ չափանիշներ նույնպես պետք է պահպանվեն, այդ թվում անձնակազմի և ենթակառուցվածքների պահանջները:
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն 2024-ի մարտի 15-17-ին։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հնդկական Վերավալ քաղաքից մոտավորապես 370 կիլոմետր հարավ-արևմուտք։ Անօդաչու թռչող սարքի գործողությունները հանգեցրել են պայթյունի և հրդեհի։
Իսրայելի զինվորականները նախորդ շաբաթվա ընթացքում ձերբակալել են ավելի քան 200 պաղեստինցիների, որոնք կասկածվում են Գազայի հատվածում ահաբեկչությանը ներգրավվածության մեջ:
Գերատեսչությունն ընդգծել է նաև, որ Սոչիի օդանավակայանում գործում է օպերատիվ շտաբ։ «Ուժեղացվել է օդանավակայանի սպասարկման և կոնտակտային կենտրոնի հերթափոխը, աշխատանքի համար պատրաստվել են բոլոր անհրաժեշտ սարքավորումները:
Կատարվում է հետաքննություն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել կործանիչները խոցած զինծառայողներին: Մոսկվան չի մեկնաբանել այդ պնդումները:
Օպերացիան իրականացրել են ահաբեկչության դեմ պայքարում մասնագիտացած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ:
Միջազգային համաժողովին մասնակցում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնի քաղաքական, կրոնական գործիչներ, մտավորականներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ ավելի քան 50 երկրներից:
Չնայած վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն ավերվում են, և պետական մակարդակով ուղղակի բոյկոտվում են Ռուսաստանի հետ առնչություն ունեցող բազմաթիվ առանցքային և ներկայացուցչական միջոցառումներ, օրեր առաջ բավական տպավորիչ իրադարձություն է արձանագրվել։
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ Հոլոքոստի ընթացքում վեց միլիոն հրեայի սպանվելու վերաբերյալ որևէ ապացույց չկա և որ Հոլոքոստը հորինված կեղծիք է Իսրայելի ստեղծումն արդարացնելու համար, գրում է timesofisrael.com-ը:
Իսկ ոմանք էլ գողություն են կատարել՝ փորձելով իրենց ինքնությունը թաքցնել նապաստակի կոստյումի կամ ստվարաթղթե արկղի հետևում։ Մյուսներն էլ չեն կարողացել գողացված ապրանքը տեղավորել մեքենայում։
Նիդեռլանդների մաքսավորներն այս շաբաթ առգրավել են կոկաինի երկու խմբաքանակ՝ 1,7 տոննա ընդհանուր քաշով։ Այդ մասին ասված է Նիդեռլանդների դատախազության հաղորդագրության մեջ։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մեկ ամսով զրկել է «Սպուտնիկ Արմենիայի» հաղորդումները վերահեռարձակող «Տոսպա» ռադիոկայանին եթերից, իսկ մեկ այլ որոշմամբ՝ հանձնաժողովը ռադիոկայանին տուգանել է 500 հազար դրամով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի և ABC media-ի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գործադիր հրաման է ստորագրել, որը հնարավորություն է տալիս պատժամիջոցներ սահմանել ֆինանսական կառույցների դեմ, որոնք կապված են Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական համալիրի համար խոշոր մատակարարումների հետ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։
Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը դեկտեմբերի 22-ին ստորագրել է Ղրղզստանի նոր պետական դրոշի մասին օրենքը։
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն այսօր ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի։
Ըստ Պենտագոնի՝ երկու ղեկավարները քննարկել են գլոբալ և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, միևնույն ժամանակ Բրաունը «վերահաստատել է բանակ-բանակ հաղորդակցության բաց գծերի պահպանման կարևորությունը»։
Հյուսիսային Կորեան գործարկել է ռեակտոր, որը կարող է պլուտոնիում արտադրել միջուկային զենքի համար։ Այս մասին ասվում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հայտարարության մեջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն է հայտնել պաղեստինյան ժողովրդին սեփական անկախ պետություն ստեղծելու նպատակին հասնելու հարցում։
Մարիամ Մանուկյանը տեղեկացրեց, որ Կիպրոսից բացի այլ ուղղություններով ևս ակտիվ աշխատանք է տարվելու, մասնավորապես Չեխիայի, ԱՄՆ-ի։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին՝ երկրի ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ:
Նոյեմբերի 6-ին լեհ ավտոփոխադրողներն սկսել են բողոքի ակցիա՝ արգելափակելով Ուկրաինայի հետ սահմանին գտնվող երեք հիմնական հսկիչ անցակետերը: Նոյեմբերի 23-ին դրանց է ավելացել չորրորդը։ Լեհերը պահանջում են վերացնել 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Ուկրաինայից բեռնատարների վարորդներին Եվրամիության կողմից տրամադրվող արտոնությունները։
Ըստ ՄԱԿ-ի՝դեկտեմբերի 21-ի զեկույցի՝ Գազայի հատվածի բնակչության մեկ քառորդը՝ ավելի քան կես միլիոն մարդ, սովի է մատնված։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը Բաքվում տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերով միջգերատեսչական խորհրդակցությունների ժամանակ քննարկել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) փոխգործակցության հարցերը, Եվրոպայի խորհրդում տիրող իրավիճակը և երկու երկրների հարաբերությունները Եվրամիության (ԵՄ) և ՆԱՏՕ-ի հետ:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ԱԺ նիստում ներկայացրեց Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:
Ըստ El Confidencial թերթի տեղեկատվության՝ սկզբում Մադրիդը ձգտել է հասնել ամբողջ համայնքի ներգրավմանն այդ առաքելությանը։ Այսպես, դեկտեմբերի 20-ին կայացած արտակարգ նիստի ընթացքում ԵՄ քաղաքականության և անվտանգության կոմիտեն միաձայն հավանություն է տվել նախաձեռնությանը մասնակցությանը՝ Atalanta գործողության ընդլայնման միջոցով։
«Վագներ»-ի պարագլուխ Եվգենի Պրիգոժինը սպանվել է, նրա սպանությունը կազմակերպել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն և Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշևը․ հայտնում է The Wall Street Journal-ը: