Ինդոնեզիան Nestlé-ից պահանջել է հետ կանչել մանկական սնունդը տոքսինի առկայության պատճառով
Ինդոնեզիայի իշխանությունները շվեյցարական Nestlé ընկերությունից պահանջել են երկրի շուկայից հետ կանչել մանկական սնունդը՝ արտադրանքը տոքսինով աղտոտված լինելու կասկածի պատճառով:
Այս մասին հաղորդել է Jakarta Globe թերթը՝ հղում անելով արտադրանքի և դեղամիջոցների վերահսկողության վարչությանը։
Գերատեսչությունում նշել են, որ ցերեուլիդ տոքսինը կարող է առաջացնել ծանր ախտանշաններ, ներառյալ սաստիկ կամ երկարատև փսխում, լուծ և արտահայտված հոգնածություն, հատկապես նորածինների մոտ։
«Լաբորատոր հետազոտությունները ցերեուլիդ տոքսինի առկայություն չեն հայտնաբերել ստուգված նմուշներում։ Այնուամենայնիվ, արտադրանքի հետ կանչումը հրահանգվել է որպես կանխարգելիչ միջոց՝ բնակչության առողջության պաշտպանության առաջնահերթության նպատակով», – նշել են վարչությունում։
Ավելի վաղ Nestlé-ն հայտարարել էր մանկական սննդի մի քանի խմբաքանակ, ներառյալ SMA, BEBA և NAN մանկական խառնուրդները 25 երկրից հետ կանչելու մասին՝ դրանցում տոքսինի հնարավոր առկայության պատճառով, որն առաջացնում է սրտխառնոց և փսխում։ Հետ կանչումը վերաբերել է, այդ թվում, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի խմբաքանակներին։
