Բաժիններ՝

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Կանադայի վարչապետին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին և հանդիպման ժամանակ կոչ է արել նոր տիպի ռազմավարական գործընկերություն կառուցել երկու երկրների միջև։ յս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Կողմերը, գիտակցելով իրենց պատասխանատվությունը պատմության, իրենց ժողովուրդների և ամբողջ աշխարհի հանդեպ, պետք է օժանդակեն նոր տիպի ռազմավարական գործընկերության կառուցմանը Չինաստանի և Կանադայի միջև, երկկողմ հարաբերությունները դուրս բերեն առողջ, կայուն և հաստատուն զարգացման ուղի», – մեջբերել է Սի Ծինփինի խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Սի Ծինփինը նաև ընդգծել է, որ «չին-կանադական հարաբերությունների առողջ և կայուն զարգացումը համապատասխանում է երկու երկրների ընդհանուր շահերին, ինչպես նաև նպաստում է համաշխարհային կայունությանը և բարգավաճմանը»:

Վերջին տարիներին Օտտավայի հետ Պեկինի հարաբերությունները դարձել են ավելի լարված: 2024 թվականին Կանադայի այն ժամանակվա վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց Չինաստանից ներմուծվող էլեկտրամոբիլների նկատմամբ 100%, իսկ պողպատի և ալյումինի նկատմամբ 25% մաքսատուրքեր սահմանելու մասին: 2025 թվականի մարտին Չինաստանը 100% մաքսատուրք սահմանեց Կանադայից ներմուծվող հլածուկի ձեթի նկատմամբ, իսկ ավելի ուշ սահմանեց 75,8% հակադեմպինգային երաշխիքային դեպոզիտներ կանադական հլածուկի սերմերի համար։ Այդ միջոցները խիստ վնասել են կանադացի ֆերմերներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031