Ֆրանսիան Ասադի դեմ առաջին միջազգային ձերբակալման օրդերը տվել է 2023 թվականի նոյեմբերին՝ 2013 թվականին Արևելյան Գուտայի վրա հարձակման ժամանակ քիմիական զենք կիրառելու մեղադրանքով։ Քիմիական զենքի կիրառման բոլոր մեղադրանքներն Ասադի կառավարությունը հերքել է:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Վաշինգտոնի և Մոսկվայի կողմից ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին նոր համաձայնագրի կնքման հեռանկարները։
«Փաշինյանի անցած ամբողջ ճանապարհին նայեք. միշտ կայացել է հակադրությունների վրա, երբեք չի կայացել որպես համախմբող և ստեղծող»,- շեշտեց Նարեկ Մանուկյանը։
Հուլիսի առաջին երկու շաբաթների ընթացքում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Գազայում բուժօգնություն է տրամադրել սուր թերսնուցման դեմ պայքարող 5000 երեխայի։
Նշվում է, որ այս գործողությունը կարևոր է երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Թաիլանդի քաղաքացիների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Իրանը պատասխան հարվածներ ձեռնարկեց։
«Շատ կարևոր է Փաշինյանին զրկել որևէ հիմնավորմամբ բախումներն ու անկարգությունները հակառակորդների վրա գցելու հնարավորությունից: Բնականաբար, մենք պետք է ականջալուր լինենք Վեհափառ Տիրոջը, Հայ Առաքելական եկեղեցուն և գործենք համադրաբար, բայց մեր աջակցությունը հայտնելը նվազագույնն է, որ պետք է անենք: Թող ՔՊ-ականներն են իմանան՝ դա արժանանալու է հակազդեցության: Հակազդեցությունը խաղաղ հանրության ներկայությունն է լինելու: Ես վստահ եմ, որ ավելի շատ մարդ մոբիլիզացվելու է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, քան անգամ վարչական ռեսուրսներով, քաղաքացիական հագուստով ոստիկաններով՝ Փաշինյանի շուրջ՝ այս հարցում»:
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո 168.am-ը բազմիցս ներկայացրել է, թե ինչ խմբագրումներ են կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության մեջ, որ կետերում, որ հարցերի շուրջ՝ Լաչինի միջանցք, ապաշրջափակում, Տավուշի մասին հիշատակման հեռացում, և ի՞նչ նպատակով, ի՞նչ ռիսկեր են այդ խմբագրումները պարունակում:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Ուկրաինայում զորահավաքի ծավալները և հերթականությունը սահմանում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Զորահավաքի ենթակա են 25-ից 60 տարեկան տղամարդիկ:
Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ կողմերը համաձայնության են եկել շարունակել բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ:
Հարվածի հետևանքով մասնակիորեն փլուզվել են շենքի երրորդ հարկը և տանիքը։ Վնասվել են նաև մասնավոր տուն և երկու ավտոմեքենա։ Ռուսական ուժերը գնդակոծել են նաև Զապորոժիեի մարզը, որտեղ 1 մարդ է զոհվել, 1-ը՝ վիրավորվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Բանակցությունների երրորդ փուլից հետո ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Կիևը Մոսկվային առաջարկել է օգոստոսի վերջին կազմակերպել նախագահներ Վոլոդիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը։ Այսպիսով, Ֆրանսիան կդառնա Մեծ Յոթնյակի առաջին երկիրը, որը նման որոշում է կայացնում։
Ավելի վաղ Իսրայելի և ԱՄՆ-ի բանակցողները որոշել են լքել Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող բանակցությունները Գազայում հրադադարի և պատանդների վերադարձի հարցով, իսկ Վաշինգտոնը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին «բարի կամքով չգործելու» մեջ։
Տարիների ընթացքում կողմերի միջև ժամանակ առ ժամանակ վերսկսված բախումները զոհերի պատճառ են դարձել երկու կողմում էլ։
Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ Արտաքին գործերի պետական նախարար Գունտեր Քրիխբաումի հետ:
Նրա պնդմամբ՝ Իսրայելը գործնականում ոչնչացրել է Իրանի բալիստիկ հրթիռային ներուժը, լուրջ վնաս է հասցրել Իրանի տարածաշրջանային դաշնակիցներին՝ պրոքսի ուժերին, հրթիռային զինանոցին և միջուկային ենթակառուցվածքներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` հեռախոսազրույցներ է անցկացնելու իր ռուս և ամերիկացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ՝ Ստամբուլում Ուկրաինայի հարցով նրանց հանդիպման հնարավորության շուրջ:
Տարածաշրջանում և առհասարակ աշխարհում տեղի են ունենում լայն և ընդգրկուն համագործակցություններ էներգետիկ ոլորտում։ Թուրքիան և Միացյալ Նահանգներն էներգետիկ ոլորտում համագործակցելու համաձայնագիր են ստորագրում, Թուրքիան և Ադրբեջանը՝ նույնպես, ինչպես նաև՝ ԵՄ-ն և Ադրբեջանը։
Բանակի ֆինանսավորման հետ կապված իրավիճակը նկարագրելով՝ Զելենսկին ասել է, որ Կիևը պետք է «փակի տարեկան 40 միլիարդ (դոլարի) դեֆիցիտը»։
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն ինքն է բարձրացնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման թեման։
Դեռ ժամանակ կա ուղղելու ընթացքը, բայց պատուհանը փակվում է։ Լռությունը չեզոքություն չէ՝ այն մեղսակցություն է։ Եթե ԵՄ-ն շարունակի բռնաճնշումներին չարձագանքել, այն կկորցնի ոչ միայն իր բարոյական հեղինակությունը Հայաստանում, այլև իր ռազմավարական կարևորությունը ամբողջ տարածաշրջանում։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համաձայնություն է ձեռք բերել Վաշինգտոնի կողմից ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գնման շուրջ, իսկ Դանիայի հետ համաձայնություն կա ԱԹՍ-ների համատեղ արտադրական գիծ գործարկելու վերաբերյալ։
Ակտիվիստները դուրս կգան փողոցներ՝ արտահայտելու իրենց զայրույթն ԱՄՆ նախագահի քաղաքականության նկատմամբ
Մարտի 10-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը նշանակվել էր USAID-ի ժամանակավոր ղեկավար, հայտնել է, որ կառավարությունը ստուգման արդյունքներով դադարեցրել է գերատեսչության ծրագրերի 83%-ի գործողությունը:
Համաձայն տեղեկությունների՝ 346 մարդասիրական բեռնատար մուտք է գործել Գազայի հատված։ Մինչև հուլիսի 24-ի լուսաբաց Գազայի հատված է մտել օգնությամբ բեռնված 166 բեռնատար, որից հետո անկլավ է մուտք գործել ևս 180 բեռնատար։
Արաղչին հավելել է, որ հատկապես Իսրայելի կողմից վերջերս պարտադրված պատերազմից հետո անհրաժեշտ է, որ մյուս կողմը տեղեկացվի, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը մնում է ամուր և անսասան։
Ըստ լրատվամիջոցի՝ դեպքը տեղի է ունեցել Բոդրումի հինգաստղանի հյուրանոցներից մեկում՝ ցերեկային ժամերին։
Եթե օրենսդիրների կողմից նախանշված որոշ փոփոխությունների պատճառով կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախությունը կորցնելու վտանգ կա, ապա մենք պետք է ազատվենք այդ ռիսկերից», – հավելել է նախագահը։