Իշխանություններն արագորեն ժամանակավոր ճամբարներ են պատրաստել տարհանվածների համար։
Այս դրվագը հետաքրքիր կերպով ցույց է տալիս, թե ինչ է նշանակում ռեալպոլիտիկ՝ իրական քաղաքականություն և թե իրականում ինչպես են ընդունվում որոշումները աշխարհաքաղաքական հարցերում։
Ըստ “The Times” պարբերականի՝ Իսրայելը Լիբանանում պատրաստվում է ցամաքային պատերազմի Հեզբոլլահի դեմ։
«Մագնիտսկու ակտը» ամբողջ աշխարհում կոռուպցիոներների և մարդու իրավունքները խախտողների դեմ պատժամիջոցներ նախատեսող օրենք է , ինչպես նաև ԱՄՆ-ում նրանց սեփականության կալանավորում։ Այս պատժամիջոցային ցուցակում ընդգրկված են ՌԴ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
Գերմանիայի մաքսատունը նախազգուշացրել է, որ պատժամիջոցային ռեժիմի պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված կարող է առգրավել Ռուսաստանից Գերմանիա ուղարկվող Սուրբծննդյան նվերները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պատվաստանյութերի զգալի քանակություն ձեռք է բերվել 2021 թվականին՝ համավարակի բուռն շրջանում, երբ Բրյուսելը 1,1 միլիարդ դեղաչափի մատակարարումների խոշոր պայմանագրեր կնքեց ամերիկյան Pfizer ընկերության և գերմանական BioNTech-ի հետ:
Եվրամիությունը խախտման պաշտոնական վարույթ է սկսել X սոցիալական ցանցի դեմ՝ թվային ծառայությունների մասին օրենքի (DSA) համաձայն իր առաջին հետաքննության ընթացքում պարտավորությունների կասկածելի խախտման համար:
Բացի դրանից՝ ԵՄ-ն եվրոպական ընկերություններին պարտավորեցրել է գործընկերների հետ պայմանագրերում ամրագրել ՌԴ-ում երկակի նշանակության մի շարք ապրանքների վերարտահանման արգելքը։
Բազմաթիվ ճանապարհներ և տներ հեղեղվել են, էլեկտրական հոսանքի անջատումներ են տեղի ունեցել։ Մի քանի գետեր դուրս են եկել ափերից։ Մարդիկ տներից փախել են նավակներով։
Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։
«Այն, որ Հայաստանը ևս միանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող այդ ցուցակի երկարաձգման մասին որոշմանը, հայ-ռուսական հարաբերությունների վրա բացասաբար է անդրադառնալու։ Իհա՛րկե, Ադրբեջանի՝ այդ ցուցակին միանալը ևս Ռուսաստանում կառաջացնի դժգոհություն, պարզապես տարբերությունն այն է, որ Ադրբեջանը Ռուսաստանի օգնության կարիքը չունի, ինչը ունի Հայաստանը։ Միայն, եթե տնտեսությանը նայենք, Ադրբեջանի արտահանումների մեծ մասն անգամ Ռուսաստանի տարածքով չի էլ անցնում, իսկ Հայաստանի տնտեսական շուկան հիմնականում Ռուսաստանն է»,- ասաց Խալաթյանը։
ԱՄՆ-ը չի ձգտում պատերազմի Իրանի հետ և կոչ է անում Թեհրանին նվազեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքում, Իսրայելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նոյեմբերի 23-ին Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ քննարկման օրակարգում լինելու է նաև ՀՕՊ միասնական համակարգի ձևավորման հարցը։
Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Քոնյա քաղաքի մտավորականների, արվեստագետների և մշակութաբանների միության ասոցիացիայի նախագահ, թուրք պրոֆեսոր Յուսուֆ Քյուչյուքդաղը հայտարարել է, որ Գազայից հետո Իսրայելի հաջորդ թիրախը լինելու է Թուրքիան:
168․am-ի հետ զրույցում թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ ներկայումս թուրք-ամերիկյան ինտենսիվ երկխոսությունը պայմանավորված է մերձավորարևելյան, ինչպես նաև Ռուսաստան-Արևմուտք զարգացումներով, որտեղ Արևմուտքը ցանկանում է Թուրքիայի իշխանություններին գրավել դեպի արևմտյան համայնք։
Բելառուսի նախագահն օրերս հերթական բարձրագոչ հայտարարությունն արեց Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ փորձելով Նիկոլ Փաշինյանի համար «ալիբի» ապահովել Լեռնային Ղարաբաղի կորստի համար և հայ ժողովրդին պատուհասած ողբերգության մեղքը գցել Հայաստանի նախորդ իշխանությունների վրա:
Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում Վիկտոր Օրբանն արգելափակել է համայնքային բյուջեի փոփոխությունը, որը նախատեսում է 2024-2027 թվականների ընթացքում 50 միլիարդ եվրոյի հատկացում Ուկրաինային:
Պատվիրակության կազմում են զեկուցողներ Բերնդ Վյորինգերը Գերմանիայից և Բրիոնի Ռուդկինը Միացյալ Թագավորությունից:
Փաստաթուղթը ստորագրել են «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ Սերվիս»-ի համալիր նախագծերի կառավարման ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։
Forbes-ը ներկայացնում է այն հիմնական ծրագրերը, որոնց ուղղությամբ գումարներ է ծախսել Ռուբեն Վարդանյանը:
Հաշվի առնելով վերջին շրջանում ստացված դրական ազդակները՝ չափազանց կարևոր ենք համարում այս ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակությունը։ Այս պատմական հնարավորության արդյունավետ օգտագործումը մեր տարածաշրջանի բոլոր մարդկանց խաղաղ և անվտանգ համակեցության հույս կտա։
«Կխնդրեի ամենաջերմ ողջույնները փոխանցել ձեր պետությունների ղեկավարներին, որոնց հետ հույս ունեմ հանդիպել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը»,- ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում ասել է Պուտինը:
Տեղի վարչակազմի ղեկավարը դատապարտել է բռնությունը և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին։ Նշվում է, որ զոհերը հիմնականում երիտասարդներ են։
Ընտրությունների արդյունքները ՀԸՀ-ն պետք է հրապարակի ընտրատեղամասերի փակումից հետո 96 ժամվա ընթացքում՝ դեկտեմբերի 21-ին։
Այս տարի Համագործակցությունում նախագահում է Ղրղզստանը։ Հունվարի 1-ից նախագահի պաշտոնն անցնում է Ռուսաստանին։
Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Իսրայելը 30 անգամ հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին։ Զոհվել է 14 զինծառայող, 13 շիա մարտիկ և 2 խաղաղ բնակիչ:
Այս տարվա ընթացքում սա Հյուսիսային Կորեայի կողմից արձակված արդեն հինգերորդ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն է
Մեքենան հարվածել է Բայդենին ուղեկցող մեքենաներից մեկին, որը կայանված է եղել։ Երկու մեքենաներն էլ վնասվել են։
Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածի հյուսիսում բազմաթիվ շենքեր հողին են հավասարվել, բնակչության մեծ մասը տեղահանվել է Գազայի հարավ, որն այժմ նույնպես գնդակոծվում է ԻՊԲ-ի կողմից։ Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 18 700-ը