Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ կշարունակեն աշխատել պատերազմի նպատակներին հասնելու համար, այդ թվում՝ պատանդների վերադարձի և ՀԱՄԱՍ-ի ոչնչացման համար։
Հուլիսի 22-ի X-ի միկրոբլոգում նախարարության գրառման մեջ նշվել է, որ «Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Լեհաստանի Հանրապետության քաղաքացիները Ռուսաստանի օրենսդրության համաձայն համարվում են միայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ»։
ՌԴ նախագահի խոսնակը նշել է նաև, որ բանակցությունների ժամանակ նախատեսվում է քննարկել կարգավորման վերաբերյալ երկու կողմերի հուշագրերի նախագծերը։
Վերջին օրերին ՌԴ օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների պատճառով։
ԱՄՆ-ն հատկացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդհանուր բյուջեի մոտ 8%-ը։ Մինչև Թրամփի կողմից ԱՄՆ-ն առաջին անգամ կազմակերպությունից դուրս բերելն այդ ֆինանսավորումը կազմում էր 20%:
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի՝ «Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի» Կովկասագիտության սեկտորի պաշտոնական տելեգրամյան ալիքին մեկնաբանություն է տվել Team-ի, NVIDIA-ի և Firebird-ի կողմից հայտարարված տարածաշրջանային ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու` 500 մլն դոլար արժողությամբ մեգանախագծի վերաբերյալ։
Ռուսական նավթի գնի առավելագույն շեմը մեկ բարելի դիմաց 60 դոլարից իջեցվել է մինչև 47,6 դոլար: Արգելքի տակ է հայտնվել նաև ռուսական նավթի հիմքով նավթամթերքների ներմուծումը ԵՄ:
Կրեմլը հույս ունի, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները չեն տուժի Ուկրաինայի հարցում առկա տարաձայնություններից: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ուկրաինային աջակցող հայտարարություններին և այդ երկրի Զինված ուժերի ստորաբաժանումների շևրոնները որպես նվեր ընդունելուն:
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի միաձայն որոշումը հստակ և հուսադրող ուղերձ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են պայքարել արդարության, ճշմարտության և արժանապատիվ խաղաղության համար։
Թուրքիայի և Իրանի դիվանագիտության ղեկավարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաքչին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են Ստամբուլում Իրանի միջուկային հարցի շուրջ կայանալիք խորհրդակցություններին։ Կողմերը քննարկել են նաև Գազայում տեղի ունեցող իրադարձությունները։
Նա կրկնել է Բաքվի պնդումներն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում անցկացվի հանրաքվե՝ երկրի Սահմանադրությունից Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները բացառելու նպատակով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 14-ին հայտարարել է, որ զենք և ռազմական տեխնիկա կփոխանցի Կիևին, և որ այդ մատակարարումների համար կվճարի Եվրոպան: Այդ գործընթացի համակարգումն իրականացնում է ՆԱՏՕ-ն:
Վիզայի վճարի հետ կապված նոր պահանջների մանրամասները դեռ հստակ չեն;
«Ինչպես 7 տարի շարունակ, այսօր ևս Նիկոլ Փաշինյանը խախտում է ՀՀ Սահմանադրությունը,- 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառ հայրապետին ու մյուս հոգևորականներին հասցեագրվող «հաթաթաներին»՝ հակիրճ արձագանքեց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը՝ հիշեցնելով,- Պետությունն անջատ է եկեղեցուց, և, հետևաբար, որպես վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանն անելիք չունի, կապ չունի եկեղեցու հետ։ Նա չի կարողանում երկիրը ղեկավարել, հիմա էլ խառնվում է եկեղեցու հարցերին»։
Ամերիկյան «Wall Street Journal» թերթը հայտնել է, որ Թուրքիան այս շաբաթ կարող է հայտարարել «Eurofighter Typhoon» ռազմական ինքնաթիռների գնման նախնական համաձայնագրի մասին: Գործարքի արժեքը 5․6 միլիարդ դոլար է։
Մեջլիսի որոշման համաձայն՝ ԱԷՄԳ-ի տեսուչներին թույլ չի տրվի մուտք գործել Իրան, եթե չերաշխավորվի երկրի միջուկային օբյեկտների և խաղաղ միջուկային գործունեության անվտանգությունը, որը պետք է հաստատվի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։
«Այս մարդիկ բառացի ասում են՝ ինչ են անում, ուր են տանում երկիրը, ոնց են կործանելու, բայց ժողովուրդը դեռ լուրջ չի ընդունում սա: Կրկնում եմ, աշխարհի բոլոր հայկական եկեղեցիների հոգևորականները, Արամ Առաջինը պետք է գան Հայաստան: Վատ չէր լինի, եթե տեղի ունեցողին արձագանքեին Հռոմի պապը, Ռուսաստանի հոգևոր առաջնորդը: Այսինքն, քրիստոնյա աշխարհը պիտի արձագանքի, քանի որ սա ոչ միայն հայկական եկեղեցու խնդիրն է, այլև քրիստոնեության դեմ պայքար է, որը ղեկավարում է Թուրքիայի նախագահ Էրդողանն իր ողջ ցինիզմով»,- նշեց Գրիգոր Գրիգորյանը:
Բելգորոդի նահանգապետը հայտնել է, որ ուկրաինական հարվածներից 2 մարդ է վիրավորվել, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Ռոստովում ԱԹՍ-ների բեկորներն ընկել են մի քանի մասնավոր տների բակերում, բռնկվել են հրդեհներ։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին, որը հետագայում հաստատեցին Իրանը և Իսրայելը։
Զելենսկիի խոսքով՝ միայն ղեկավարների հանդիպման ժամանակ է հնարավոր հասնել կոնկրետ արդյունքների Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համար։
ԱՀԿ գլխավոր տնօրենը նշել է, որ Գազայի հատվածում բժշկական օգնության և դեղորայքի սուր պակասի պայմաններում կազմակերպության շենքի վրա այդ հարձակումը հանգեցնում է նրա գործունեության և, ընդհանուր առմամբ, անկլավում առողջապահական համակարգի խաթարման:
Հուլիսի 21-ին Հարավային Կորեայի նախագահ Լի Չե Մյոնը կառավարությանը հանձնարարել է տեղատարափ անձրևներից առավել տուժած շրջանները ճանաչել աղետի հատուկ գոտիներ:
Զոհերի թվում են 25 երեխա, մեկ ուսուցիչ և օդաչուն։Բանգլադեշի կառավարությունը մեկ օրով սուգ է հայտարարել։
Հայտարարությունը, որը նաև դատապարտում է Իսրայելի՝ Գազայի հարավում «մարդասիրական քաղաք» ստեղծելու ծրագիրը, ինչպես նաև Արևմտյան ափին բնակավայրերի գործունեությունը, միաժամանակ կոչ է արել ազատ արձակել պատանդներին։
Ակնհայտ է, որ դրա նպատակը նախևառաջ անխոչընդոտ ռազմական փախադրումներն են՝ Նախիջևանի ռազմականացման, այդտեղ ռազմական բազայի ձևավորման ու հակաիրանական պլացդարմի ստեղծման ու ռուսական ազդեցության նվազեցման հեռանկարով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հերքել է այդ լուրերը՝ նշելով, որ Իրանի միջուկային օբյեկտները Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում, որոնց հարվածներ են հասցվել հունիսի 22-ի գիշերը, լիովին ոչնչացվել են:
Տեղեկությունը հրապարակել է Կրամատորսկի քաղաքային ռազմակառավարական վարչության ղեկավար Ալեքսանդր Գոնչարենկոն։
Ռուսաստանի ԳԱ Կամչատկայի սեյսմոլոգիական ծառայության ներկայացուցիչը РИА Новости-ին հայտնել է, որ այդ երկրաշարժերից հետո գրանցվել է շուրջ 400 հետցնցում։
Թրամփն այս հաղորդագրությունները կեղծ է անվանել և մեղադրել լրատվամիջոցներին «պատմության մեջ ամենահաջողված ռազմական հարվածներից մեկը թերագնահատելու փորձերի մեջ»։
Հուլիսի 22-ին Արաղչին հայտարարել է, որ երկրում ուրանի հարստացումը դադարեցվել է ԱՄՆ-ի կողմից միջուկային ենթակառուցվածքներին հարվածելուց հետո, սակայն Իրանի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել այդ գործունեությունից։