Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը: Պուտինը շարադրել է «սկզբունքային մոտեցումները քաղաքական-դիվանագիտական քայլերի ակտիվացման օգտին՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար»:
Վերահաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունն «այսուհետ էլ ձեռնարկելու համապատասխան միջնորդական ջանքեր», ինչպես նաև «օժանդակելու կառուցողական երկխոսության առաջ մղմանը» բոլոր շահագրգիռ պետությունների հետ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում:
ՌԴ նախագահը զրուցել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
