ՄԱԿ-ը հաստատում է Թուրքիա-Իսրայել առևտրային կապերը, Թուրքիան՝ ժխտում

ՄԱԿ միջազգային առևտրի վիճակագրության վերաբերյալ տվյալներ է հրապարակել, ըստ որի, չնայած Թուրքիայի հայտարարած առևտրի դադարացումից հետո, դրա ծավալի էական նվազում չի եղել։ Այս մասին տեղեկանում ենք «Թուրքիան այսօր» լրատվական ալիքից:

Նախքան արգելքը ամսական միջին արտահանումը կազմում էր 130-150 մլն դոլար, արգելքից հետո ըստ ամիսների այն կազմել է 138 մլն դոլար, 173 մլն  դոլար և 150 մլն դոլար։ Իսկ 2025-ի տվյալներով Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալները գերազանցել են 1.6 մլրդ դոլարը։

Հիշեցնենք, որ 2024-ի մայիսի 2-ից  Թուրքիան հայտնել էր, թե ամբողջությամբ դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ, իսկ արտահանումը՝ զրոյացրել։ Սակայն իրականում սահմանված առևտրային արգելքն էական խաթարումներ չի առաջացրել, պարզապես այն չի արտացոլվել Թուրքիայի պաշտոնական վիճակագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս