Բաժիններ՝

Ֆիլիպիններում սողանքի զոհերի թիվը հասել է 27-ի

Ֆիլիպինների կենտրոնական մասում՝ Սեբու քաղաքի աղբավայրում տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 27-ի: Այս մասին հաղորդում է ABS-CBN News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Եվս 9 մարդ դեռ անհետ կորած է: Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են, չնայած անձրևներին, որոնք բարդացնում են արտակարգ ծառայությունների աշխատանքը:

Սեբուի աղբավայրում սողանքը տեղի է ունեցել հունվարի 8-ին: Միջադեպից հետո առաջին ժամերին փլվածքների տակ ողջ են գտնել 12 մարդու, որոնք հետագայում հոսպիտալացվել են:

Սեբուի քաղաքային խորհուրդը սգո օր է հայտարարել զոհերի հիշատակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031