Սլովակիայի վարչապետը կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Վաշինգտոնի հետ կապերը ամրապնդելու համար: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
«Ուկրաինային սահմանակից 5.4 միլիոն բնակչություն ունեցող Արևելյան Եվրոպայի երկրի ղեկավարը նախատեսում է քննարկել նոր ատոմակայան կառուցելու ծրագրերը: 15 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագիր կարող է ստորագրվել ամերիկյան Westinghouse ընկերության հետ արդեն հաջորդ տարի»,- նշվում է հոդվածում։
Հրապարակումը նշում է, որ հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը՝ հունվարի 17-ին, ամերիկացի առաջնորդի Մար-ա-Լագոյի նստավայրում, և դրա նպատակն է ամրապնդել Վաշինգտոնի և Եվրամիության անդամ պետության միջև կապերը: Գործակալությունը ընդգծում է, որ Ֆիցոյի ձգտումը ԱՄՆ-ի հետ ավելի սերտ կապերի հաստատմանը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նա փորձում է պահպանել գործարար հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ:
