Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կտրուկ սրման մասին, գրում է ռուսական Vesti.ru-ն:
BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը տեղեկացրել են Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը իրավիճակի կտրուկ վատացման մասին:
Ա.Մարտիրոսյանը վստահություն հայտնեց, որ ցանկացած պարագայում հայկական զինված ուժերն ի զորու են ամենահամարժեք պատասխանը տալու և մենք համախմբված, միասնական գործողություններով ըստ անհրաժեշտության կարող ենք նաև շատ մեծածավալ հաջողությունների հասնել:
Արևմտյան մամուլն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձություններին: ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են Washington Post-ը, Associated Press-ը, ABC News-ը:
Մոսկվան ուշադիր ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ ստացվող տեղեկությունները:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով»,- գրել է ՊՆ մամուլի խոսնակը:
Միջուկային անվտանգության վաշինգտոնյան գագաթնաժողովի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիզի հետ:
Ինչպես գրում է ռուսական RIA Novosti գործակալությունը, Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման մասին:
ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հրավերով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին Ուոլտեր Վաշինգտոնի անվան համաժողովների կենտրոնում մասնակցել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:
Անօթեւան ընտանիքի հետ զրույցից հետո ոստիկանները կապվել են Homeless Task Force կազմակերպության հետ, որը պարտավոր էր որոշ ժամանակի ընթացքում կացարան տրամադրել կարիքավորներին:
Սոցցանցի օգտատերերը ճմրթված կոստյումի համար ծաղրել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որով նա գնացել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման:
National Geographic ամսագիրը YouTube-ի իր ալիքում շուրջ 3 րոպեանոց տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած 5 տարեց հայերի պատմությունները։
«Մենք խոսում ենք 1994թ. զինադադարի պայմանագրի մասին, բայց 1995թ. եղել է ևս մեկ եռակողմ համաձայնագիր, որն ուղղված էր զինադադարի ռեժիմի պահպանմանը: Այնտեղ, ի դեպ, հիշատակվում էր նաև հետաքննության մեխանիզմի մասին: Եվ դա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է, որը նա ստորագրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին»,- նշեց Շավարշ Քոչարյանը:
Թուրքիայի ոստիկանությունը արևմտյան Իզմիր նահանգում ձերբակալել է ԴԱԻՇ-ի 15 ենթադրյալ անդամների, հայտնում է թուրքական Dogan գործակալությունը:
ԵՄ ավիաանվտանգության ապահովման մասնագետները երեկ կայացած հանդիպմանը պայմանավորվել են վերանայել միջոցառումները, որոնք կիրառվում են օդանավակայանների հասարակական գոտիներում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի տրանսպորտի հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Յակուբ Ադամովիչին: Նման քայլը կապված է Բրյուսելի օդանավակայանում իրականացված ահաբեկչության հետ:
Նեղոս գետի ափին հնագետները հայտնաբերել են անհայտ գերեզմանատուն, որը բաղկացած է 42 գերեզմանից՝ փորված ժայռի մեջ:
«Իլհամ Ալիևի գործողություները դուրս են այն տարամաբանությունից, որը թելադրվում է համանախագահների, միջազգային հանրության կողմից: Այդ տեսակետից նա իրոք ասելիք չուներ»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
ՌԴ ԱԳՆ-ն ռուսներին խորհուրդ է տվել զերծ մնալ Թուրքիա այցելություններից՝ կապված այդ երկրում տիրող լարված իրավիճակի հետ։ Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի՝ ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով Թուրքիայից ամերիկացի զինվորականների և քաղծառայողների ընտանիքներին երկրից դուրս բերելու մասին որոշումը ։
Սիրիայի Ռաքքա քաղաքի քրիստոնյաները վտավախություն ունեն, որ ԴԱԻՇ-ի զինյալներն իրենց զանգվածային սպանդի կենթարկեն, քանի որ վերջիններիս խստորեն արգելվել է հեռանալ քաղաքից, հայտնում է The Christian Post-ը:
Բրյուսելի դատարանը վճռել է Ֆրանսիա արտահանձնել 2015թ. նոյեմբերին Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին, հայտնում է Euronews-ը
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն ապրիլին Հայաստան կժամանի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Ազնավուրի մամուլի խոսնակ Քրիստինա Սարգսյանը:
Փարիզի վեցերորդ օկրուգում պայթյուն է որոտացել, գրում է Nouvelobs պարբերականը: Ինչպես նշվում է, պայթյունը կարող էր տեղի ունենալ բնակարաններից մեկում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ապրիլի վերջին ծրագրում է առաջին անգամ պաշտոնական այց կատարել Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև երկրորդ անգամ այցելել Վրաստանում։ Այս մասին TASS-ին հայտնել է ՄԱԿ-ում աղբյուրը:
Սերժ Թանկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը միացել են #Share4Aurora նախաձեռնությանը, որի շրջանակում աշխարհասփյուռ հայերը տեսանյութերի միջոցով ներկայացնում են մարդասիրության մերօրյա հերոսներին: Սերժ Թանկյանն իր տեսանյությում ընդգծում է, որ մարդիկ, ովքեր աշխատում են հանուն մարդասիրության, ապագայի հույս են ստեղծում: Խոսելով փախստականների մասին՝ Թանկյանը նշում է, որ եթե չլիներ տեղացիների օգնությունը, այդ մարդկանց սարսափները կարող էին կրկնվել.
«Ակնհայտ է, որ այս ձևակերպումը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Վենետիկի հանձնաժողովը հստակ տարբերակում է մտցնում ընտրողների ցուցակի պաշտոնական հրապարակման և ընտրողների ցուցակին ծանոթանալու հնարավորություն ընձեռելու միջև: Կարծում ենք՝ այն մոտեցումը, որն այսօր ամրագրված է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում, այն է՝ վստահված անձանց հնարավորություն ընձեռել առանց վերահաշվարկի պահանջի ծանոթանալ ընտրողների ցուցակին, ընդ որում, դրանից անել քաղվածքներ, համեմատել նախօրոք հրապարակված ցուցակների հետ, փաստացի ապահովում է երաշխիք՝ ընտրողների ցուցակի մատչելիության և հասանելիության համար»,- նշեց Հովհաննիսյանը:
Աբխազիայի չճանաչված Հանրապետությունը հայտարարել է, որ վիզային ռեժիմ է սահմանում այն երկրների քաղաքացիների համար, որոնց հետ չի ստորագրել փոխադարձ վիզային ուղևորությունների մասին համաձայնագիր, հայտնում է BBC-ն:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, տեղեկացնում է կառավարության կայքը:
Թուրքիայի կառավարությունը Twitter սոցկայքին մեղադրել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դեմ գրաքննություն կատարելու մեջ:
ԿԺԴՀ-ի իշխանությունները հայտարարել են, որ երկրի տարածքում արգելափակվում է մուտքը Facebook սոցիալական ցանց, YouTube տեսածառայություն, Twitter միկրոբլոգների ցանց, «Ամերիկայի ձայն» ռադիոկայան եւ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցների կայքեր:
Եվրասիական տնտեսական միությունը զուտ տնտեսական նախագիծ է, ԽՍՀՄ-ի վերստեղծման մասին որևիցե խոսք անգամ չկա: Այս մասին երեկ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով այցով գտնվում է Վաշինգտոնում՝ միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու նպատակով, տեղեկացնում է RIA Novosti-ն: