Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները Սիրիայի հարցում առաջընթաց են ապրում: Այս մասին ռուսական «Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քեմերոնը հայտարարել է խորհրդարանում:
Փարիզում գտնվող բրիտանական BBC հեռուստաալիքի լրագրող Գրահամ Սաչելն այսօր չի կարողացել զսպել իր հուզմունքն ուղիղ հեռարձակման ժամանակ, հաղորդում է dailymail.co.uk-ը։
Բատակլան թատրոնում գտել են Լոլա Ուզունյանի մարմինը: Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան բարեկամների միության գանձապահ Վահե Խաթչերյանը:17-ամյա հայ աղջիկը Փարիզի ահաբեկչությունից հետո 3 օր կորած էր համարվում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է ողջ աշխարհում փնտրել և ոչնչացնել Սինայի թերակղզում Airbus A321 օդանավի կործանման պատճառ դարձած ահաբեկչության բոլոր մասնակիցներին։ Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցի ընթացքում, գրում է lifenews.ru-ն։
Ցանկացած երկրի զինվորական ուժերը կարող են կանխել ահաբեչությունը, եթե օգտագործեն փորձաքննություն անցած, մարդկային ռեսուրսների վրա հիմնված առաջատար ռազմական տեխնոլոգիան՝ Անպարտելի պաշտպանության տեխնոլոգիան (ԱՊՏ):
Ռուսական ռազմանավերը, որոնք գտնվում են Միջերկրական ծովում, նոյեմբերի 17-ի գիշերը նոր հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ-ի կետերին:
Ռուսաստանը 50 մլն դոլար պարգեւ է խոստացել Եգիպտոսում կործանված A321 օդանավի ահաբեկչության կազմակերպիչների մասին որեւէ տեղեկություն տալու համար
Թունիսի իշխանությունները հայտնել են խոշոր ահաբեկչական հարձակում կանխելու մասին։ Հարձակումը նախատեսված էր իրականացնել այս ամիս, գրում է gazeta.ru-ն։
Այսօր առավոտյան Թվիթերյան #rechercheParis հեշթեքի տակ մարդիկ ցավակցել են ֆրանսահայ Լոլա Ուզունյանի ընտանիքին` նշելով, որ աղջիկը գտնվել է սպանվածների մեջ:
Interfax –ը գրում է, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ահաբեկչության արդյունքում:
Ֆրանսիայի նախագահ ֆրանսուա Օլանդը հաջորդ շաբաթ մտադիր է Վաշինգտոն և Մոսկվա այցելել՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ անցկացնելու համար։
Այս մանկական դեմքով երիտասարդն ուրբաթ երեկոյան Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ իրենց պայթեցրած երեք հոգուց մեկն է եղել, գրում է The Daily Mail-ը՝ նշելով, որ հայտնաբերվել է նրա Facebook-յան էջը։
Փարիզի Էյֆելյան աշտարակը նոյեմբերի 16-ին կրկին բացվել է այցելուների համար, ընդ որում` այն մինչ չորեքշաբթի լուսավորված կլինի Ֆրանսիայի դրոշի գույներով:
Բժշկակական գիտություններ թեկնածու Էլիզ Պողոսյանը հայ գաղթականի թոռնուհի է, իր պապերի և տատերի պատմությունները նրան մղել են ձեռք բերել օգտակար մասնագիտություն, որը նա ի սպաս է դնում Սիրիայի և Իրաքի քաղաքացիական պատերազմի վիրավորներին օգնելու համար:
«Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում տեղի է ունեցել Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն:
ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ ուժգին պայթյուն է որոտացել Բրյուսելի Մոլենբեկ էմիգրանտական թաղամասում, որտեղ ոստիկանությունը գործողություններ էր իրականացնում` Փարիզի ահաբեկչության հնարավոր մասնակիցներից մեկին հայտնաբերելու ուղղությամբ:
Փարիզում տեղի ունեցած Anonymous հաքերային խմբի ներկայացուցիչները տեսաուղերձ են տարածել՝ խոստանալով ուժեղացնել պայքարը «Իսլամական պետության» դեմ:
RTL հեռուստաալիքը հայտնում է Մոլենբեկում՝ Բրյուսելի էմիգրանտական թաղամասում, հնարավոր հատուկ գործողության մեկնարկի մասին։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն:
«Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը ձևավորվել է 1999թ.: Այս ձևաչափում տարեկան կտրվածքով անցկացվում են հանդիպումներ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների բարձր մակարդակի պատվիրակությունների միջև, ինչը հնարավորություն է տալիս քննության առնել մեր տնտեսական կապերի խորացման, Հայաստանում շուկայական բարեփոխումները առաջ տանելու ուղիները և այն, թե ինչպես մենք՝ որպես ԱՄՆ կառավարություն կարող ենք լավագույնս օգտագործել ԱՄՆ աջակցությունը Հայաստանի հեռանկարային տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը և մեր երկու երկրների միջև առևտրի խթանմանը նպաստելու համար»,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը
Իսլամական պետության գրոհայինները նոր տեսանյութ են հրապարակել, որում սպառնում են ահաբեկչական գործողություննեեր իրականացնել այն երկրներում, որոնց զինված ուժերը մասնակցում են Սիրիայում ահաբեկիչների դեմ ընթացող պայքարին։
Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացիներ ակտիվորեն ներգրավված են Սիրիայում և Իրաքում ահաբեկչական գործողություններ իրականացնող խմբավորումներում, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական ցանցում, որն իր վրա է վերցրել Փարիզում իրականացված զարհուրելի ահաբեկչությունների պատասխանատվությունը։
Նրան ձերբակալելիս ոստիկանները գազ են կիրառել:
Աբանիայի ՆԳ նախարար Սամի Թահիրին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սպառնալից նամակ է ստացել:
«Ադրբեջանի հետ մերձեցման ֆոնի վրա Ռուսաստանը Ստեփանակերտի օդանավակայանը չի օգտագործի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանը սիրիական գործողություններում օգտագործելու շուրջ խոսակցություններին:
«Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, ինչը նշանակում է, որ նոր ահաբեկչությունները բացառված չեն: նոր հարձակումները։ ԻՊ-ը չի հաղթի այս պատերազմը։ Մենք ամեն ինչ կանենք՝ ԻՊ-ին վերջնականապես ոչնչացնելու համար»,-
Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի մեկնարկից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դատապարտեց Փարիզում ու Բեյրութում տեղի ունեցած արյունոտ իրադարձությունները:
Facebook-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը բացատրել է, թե ինչո՞ւ է սոցիալական ցանցը թողարկել այդ նոր ֆունկցիան Փարիզի ահաբեկչությունից, այլ ոչ թե Բեյրութի պայթյուններից հետո:
ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրունո Լը Ռուին:
Ֆրանսիայի իրավապահները հետախուզում են հայտարարել 26-ամյա Աբդեսլամ Սալահի նկատմամբ, ով կասկածվում է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցություն ունենալու մեջ: