
Իսրայելը Թուրքիային 20 մլն դոլար փոխհատուցում կվճարի

Իսրայելը Թուրքիային 20 մլն դոլար փոխհատուցում կվճարի «Ազատության նավատորմի» կազմում Պաղեստինի Գազայի հատված մարդասիրական օգնություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի հետ կապված միջադեպի համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, այսօր լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Նրա խոսքով` նշված գումարը պետք է վճարվի առաջիկա 25 օրերի ընթացքում:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ Իսրայելն ընդունել է հարաբերությունները նորմալացնելու համար Թուրքիայի բոլոր պայմանները: Նրա խոսքով` Իսրայելը նաեւ համաձայնվել է Թուրքիայի միջնորդությամբ հանել Գազայի հատվածի նկատմամբ շրջափակումը:
Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները փչացել էին 2011 թվականին իսրայելցի զինվորականների հրահանգներին «Մավի Մարմարա» նավի անձնակազմի չենթարկվելու պատճառով ծագած միջադեպում 9 թուրքերի զոհվելուց հետո: Դրանից հետո Անկարան հայտարարել էր, որ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները կարող են վերականգնվել, եթե Թել Ավիվը պաշտոնապես ներողություն խնդրի եւ փոխհատուցի միջադեպի պատճառով զոհված քաղաքացիների ընտանիքներին: