The Wall Street Journal-ը մանրամասներ է հայտնել Իրանին ԱՄՆ-ի կողմից հատկացված 400 միլիոն դոլարի մասին
ԱՄՆ-ն այս տարվա հունվարին Իրանին է փոխանցել 400 միլիոն դոլար այն բանից հետո, երբ Թեհրանից ԱՄՆ է ուղևորվել Իրանում բանտարկված 3 ամերիկացիներին տեղափոխող ինքնաթիռը, հայտնում է The Wall Street Journal-ը` վկայակոչելով իր աղբյուրներին:
Դրանց տեղեկություններով` միջոցների վճարումը մանրամասն պլանավորվել է Իրանում պահվող մի քանի ամերիկացի բանտարկյալների փոխանակմամբ:
Ինչպես պատմել են WSJ-ի աղբյուրները, տարբեր արժույթներով կանխիկ գումարը գտնվել է Ժնևում։ Թեհրանից այնտեղ է ուղևորվել իրանական Iran Air ավիաընկերության տրանսպորտային օդանավը։
Հենց շվեյցարական ինքնաթիռը` ամերիկացիների հետ միասին դուրս է եկել հունվարի 17-ի առավոտյան Թեհրանից, ամերիկացի պաշտոնյաներն իրանցիներին են վերադարձրել փողերը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին ԶԼՄ-ները հայտնեցին, թե Սպիտակ տունը գաղտնի կերպով Իրանին է փոխանցել 400 միլիոն դոլար կանխիկ գումար:
Նշվում էր, որ տվյալ օպերացիան համընկել է այս հունվարին Իրանում ձերբակալված չորս ամերիկացիների ազատ արձակման հետ:
Աղբյուրները նշում էին, որ Իրանին են փոխանցվել եվրոներ, շվեյցարական ֆրանկներ և այլ արժույթներ, բայց ոչ աﬔրիկյան դոլար, քանի որ դա օրենքով արգելված է: ԱՄՆ նախագահի վարչակազմն արժույթը գնել էր Նիդեռլանդների և Շվեյցարիայի Կենտրոնական բանկերից:
Դրանից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե Իրանին կատարված վճարը կապ չունի ամերիկացի բանտարկյալների հետ: