Բաժիններ՝

Էգեյան ծովում գրեթե 60 միգրանտներ են փրկվել Հունաստանի առափնյա պահպանության ուժերի կողմից

Հունաստանի առափնյա պահպանության ուժերն օգոստոսի 17-ի առավոտյան 59 միգրանտների են փրկել Էգեյան ծովի Կոս կղզու շրջանում: Այդ մասին հայտնել է գերմանական DPA գործակալությունը:

«Ընդամենը վերջին ինն օրվա ընթացքում Էգեյան ծովում փրկվել են ավելի քան 300 միգրանտներ: Նրանցից երկուսը ձերբակալվել են մաքսանենգության կասկածանքով»,-հայտնել են առափնյա պահպանության աշխատակիցները:

Աթենքի ճգնաժամային շտաբի տվյալներով՝ միայն վերջին 24 ժամում Թուրքիայից Էգեյան ծովի արեւելյան կղզիներ է ժամանել 147 մարդ:

Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տվյալների համաձայն, 2016 թվականի սկզբից Միջերկրական ծովով եվրոպական երկրներ են ժամանել ավելի քան 266 հազար միգրանտներ ու փախստականներ: Օգոստոսի սկզբից եվրոպա է ժամանել 7856 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031