Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է. Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Իշխանությունը քաղաքական գլխավոր մրցասպարեզում բարեկրթության ակնկալիքից է խոսում, իսկ ինքը շարժվում է հաշվեհարդարի գործիքակազմով։

Մեկից բիզնես են խլում, մյուսից` ազատություն, երրորդից փորձում են խլել կրոնական համոզմունքներն ու ազատությունը։

Ունի՞ այս ռեժիմը որևէ սահման, որը դեռ չի հատել։ Կարծում եմ դժվար։ Խնդիր ունի՞ Վեհափառին, եպիսկոպոսներին դատարաններ, քննչականներ, դատախազություններ կամ բանտեր տանելու։ Միանշանակ ոչ։
Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, սակայն այս ամենին վերջ տալու, հանդարտվելու և խաղաղվելու ճանապարհն իշխանափոխությունն է։

Եթե գործընթացների կենտրոնացումն այդ ուղղությամբ չէ կամ դրան հասնելու համար պատշաճ աշխատանք չի տարվում, ապա ռեժիմին իր անբարոյական ու կազմաքանդող քայլերում կանգնեցնել չի լինի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31