
Ռուսական ինքնաթիռների թռիչքները Իրանի բազայից առաջացրել են ՆԱՏՕ-ի անհանգստությունը

ՆԱՏՕ-ն իր անհանգստություն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին ռուսական նշանակալի աջակցության կապակցությամբ: Դա կապված է Իրանի բազայից ռուսական ռազմական ինքնաթիռների գործողությունների հետ, որոնք ուղղված են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, գրում է РИА Новости-ն` հղում անելով դաշինքի ներկայացուցչին:
«Ասադի ռեժիմին Ռուսաստանի ռազմական նշանակալի աջակցությունը առաջացնում է անհանգստություն: Ռուսաստանի կողմից կատարվող ավիահարվածներն ուղղված չափավոր ընդդիմության խմբավորումներին, չեն նպաստում տարածաշրջանային անվտանգությանն ու ռիսկերի նվազեցմանը»,- հայտարարել է դաշինքի ներկայացուցիչը` մեկնաբանելով ԻՊ-ի դեմ Իրանի ռազմաբազայից ռուսական ինքնաթիռների գործողությունները:
«ՆԱՏՕ-ն ինքը չի մասնակցում ԻՊ-ի դեմ գործողություններին, այդ դիրքորոշումը չի փոխվել»,ընդգծել է ներկայացուցիչը: