«Կարծում եմ՝ շատ շուտով ավարտվելու է»․ Թրամփը՝ Իրանի հետ պատերազմի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք է հայտնել, որ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի՝ ավելացնելով, թե իրանական զինված ուժերը որոշ զինատեսակների առնչությամբ խնդիրների են բախվել, հայտնում է Reuters գործակալությունը։
«Կարծում եմ՝ շատ շուտով ավարտվելու է։ Չեմ կարծում, թե կարող են շատ երկար ձգել», – իր աշխատասենյակում ասել է Թրամփը։
Reuters-ը երեքշաբթի հաղորդել էր, որ ԱՄՆ բանակը Իրանի դեմ հինգամսյա պատերազմի ընթացքում սպառել է բարձր ճշգրտության հեռահար հրթիռների պաշարների զգալի մասը:
Այս թեմայով լրագրողի հարցին Թրամփն արձագանքել է. «Որոշակի տեսակի զինամթերք ունենք, որոնք շատ հզոր են, և որոնցից ունենք անսահմանափակ՝ փաստացի անսահմանափակ պաշար: Ունենք նաև այլ տեսակներ, որոնք մի փոքր ավելի սուղ են»:
Նրա խոսքով՝ ամերիկյան պաշտպանական արտադրության ընկերությունները արտադրական նոր գործարաններ են կառուցում, այդ թվում՝ Patriot և Tomahawk հրթիռների համար նախատեսված հաստատություններ:

