Օբաման կարող է փորձել պատմության մեջ մնալ Պուտինի հետ գործարք կնքելով. Times

Արտաքին քաղաքականության մեջ անհաջողություններից հետո Բարաք Օբաման, ում նախագահության ժամկետը մոտենում է ավարտին, կարող է փորձել իր անունը թողնել պատմության մեջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաշտվելու ճանապարհով, գրում է The Times-ը:

Թերթը նշում է, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավարը կշիռ չունի արտաքին քաղաքականության մեջ:

Նախագահի պաշտոնում գտնվելու առաջին տարիներին Օբաման այն դիրքորոշմանն էր հակված, որ անգործությունն այնքան վնասակար չէ, որքան գործողությունը, այդ պատճառով էլ չներխուժեց Սիրիա և ակտիվորեն չէր զբաղվում Լիբիայով: Օբաման ցանկանում էր, որ իրեն գնահատեն այն պատերազմներով, որոնք ինքը չի վարել, իսկ արդյունքում անհասկանալի է` արդյո՞ք մնացել է աշխարհում խոշորագույն ռազմական ուժի մոտ կռվելու ցանկություն:

Ընդ որում` Օբաման ձգտել է, որ իր գործողությունները նպաստեին պատմության դասագրքերում իր կերպարի ստեղծմանը, ասվում է հոդվածում:
Սակայն Կուբայի «բացահայտումը» մթագնվեց Կաստրո եղբայրների` իշխանությունը չկիսելու ցանկությամբ, իսկ Իրանը, չնայած ԱՄՆ-ի հետ գործարքին, ներկայումս աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և Ռուսաստանին թողնում է իր ավիաբազաները:

Վերլուծաբանը կարծում է, որ ժամանակն է, որ Օբաման «արթնանա և տեսնի իր ձեռքի աշխատանքը` ռազմական առանցք Մերձավոր Արևելքում` ամրապնդված Վաշինգտոնի նկատմամբ արհամարհանքով»:

Հոդվածագրի կարծիքով` իր նախագահության վերջին ամիսներին Օբաման կարող է գործարքի գնալ Պուտինի հետ, որի էությունը այն կլինի, որ ԱՄՆ-ը հեռանա Ուկրաինայից, իսկ Ռուսաստանը դադարեցնի «սիրախաղը» Թուրքիայի հետ:

Մոսկվան վստահ է, որ Վաշինգտոնը ավելի շատ հետաքրքրված է Թուրքիային ՆԱՏՕ-ում պահելով, քան Ղրիմի պատճառով կոնֆլիկտի շարունակմամբ, իսկ եվրոպացիները ակնհայտորեն ավելի շատ են ցանկանում պահպանել միգրացիոն համաձայնագիրը Անկարայի հետ, քան ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը:
Ինչպես նշվում է, Կրեմլը, որը չի բացառում ԱՄՆ նախագահական ընտրություններին դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հաղթանակը,  հետաքրքրված է այդ գործարքով:

Տեսանյութեր

Լրահոս