«Մենք առաջին անգամը չէ, որ ականատես ենք լինում, որ մի պրոցես տեղի է ունենում բանակցային սեղանի շուրջ, իսկ վերադառնալուց հետո փորձում է վերականգնել իր նախկին դիրքերը: Ես վստահ եմ, որ նա դա անում է ներքին սպառման համար: Կա, այսպես ասած, երկու տիպի Ալիև` մեկը բանակցությունների սեղանի շուրջ, երբ բոլորը գիտեն, թե ինչի մասին է խոսքը և մյուսը` իր գահին բազմած, սուլթանական դիրքերից հոխորտացող Ալիև, որ խոսում է Բաքվից, և դրանք տարբեր Ալիևներ են»:
Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու համաձայնագիրը Իսրայելին հնարավորություն կտա բնական գազ մատակարարել եվրոպական շուկաներ:
«Եթե Սանկտ Պետերբուրգում համաձայնեցված դիրքորոշումները փոխվել են, ապա բանակցությունները շատ ավելի բարդ փուլում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիտարկմանը, թե այս փուլում հետաքննությունների մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն չկա:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել են, որ եկել են լիակատար համաձայնության այն հարցի վերաբերյալ, թե ինչպես պետք է գործեն Բրիտանիայում հանրաքվեի արդյունքներից հետո, հայտնում է BBC-ն:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Հայաստան այցից հետո խոստացել է ադրբեջանցիներին պատմել այն ճշմարիտի մասին, որ տեսել է: Նա Հայաստանից Վատիկան վերադառնալու ճանապարհին պատասխանել է լրագրողների հարցերին` ի թիվս այլոց անդրադառնալով նաև Հայաստանին և Ադրբեջանին ուղղված հաշտեցման կոչին:
Չնայած Ադրբեջանի պաշտոնական պրոպագանդային՝ նա կարծում է, որ այնտեղ այս ամենի մասին մտածող մարդիկ նույնպես կան. «Մարդիկ չեն ծնվում, որ կռվեն և զոհվեն: Թուրքիան ու նրա հետևում կանգնածները տարածաշրջանում քաոս են ստեղծում: Եթե կռիվ է, ապա ոչ մի զարգացում չի լինի»:
ԱՄՆ ադմինիստրացիան վստահ է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը այսուհետ կպահպանեն համագործակցությունը տարբեր հարցերի շուրջ, ներառյալ՝ Վաշինգտոնի և Ռուսաստանի դեմ Բրյուսելի պատժամիջոցները, ճեպազրույցում հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է ուժեղ ազդեցություն գործել գլոբալ անվտանգության վրա, թուլացնել միության ռազմական բլոկը, ինչպես նաև փոխել Արևմուտքի մոտեցումը այն խնդիրների նկատմամբ, որոնց բախվում է մայրցամաքը, գրում է The Wall Street Journal-ը:
Իսրայելն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորմալացնել հարաբերությունները, գրում է Reuters-ը:
Նավթը շարունակում է էժանանանալ Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքներից հետո շուկաներում առաջացած անկայունության պատճառով, հայտնում է Interfax-ը: Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,3%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 48,26 դոլար: WTI ապրանքանիշի նավթի ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդում (NYMEX) նվազել է 0,6%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 47,36 […]
ԱՄՆ Կոլորադո նահանգում բախվել են ուղևորատար գնացքն ու ավտոմեքենան, հայտնում է NBC News-ը:
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը առաջին պաշտոնական հայտարարությունն է արել նախօրեին կայացած հանրաքվեի արդյունքներով, որտեղ Մեծ Բրիտանիայի բնակիչները քվեարկել էին ԵՄ-ից դուրս գալու օգտին, հայտնում է BBC-ն:
«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 27-ից արգելում է պարենային մի շարք ապրանքատեսակների ներկրումը Աֆրիկայի մի շարք երկրներից՝ Բելառուսի միջոցով, հայտնում է Interfax-ը:
Նվազագույնը 6 մարդ է սպանվել և 13-ը վիրավորվել Լիբանանում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում նախօրեին մասնակցելով զինծառայողների համար կառուցված շենքի բացման արարողությանը, հայտարարել է, թե ռուսական կողմի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումն ունեցել է դրական արդյունք:
Ֆրանցիսկոս պապը կիսվել է հայաստանյան այցից իր տպավորություններով և շնորհակալություն է հայտնել ընդունելության համար:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավարտեց առաջին քրիստոնյա երկիր իր ուխտագնացությունը:
ԱՄՆ Տեխաս նահանգում 42-ամյա Քրիստի Շիթսը գնդակահարել է իր երկու դուստրերին՝ 22-ամյա Թեյլորին և 17-ամյա Մեդիսոնին, վիճաբանության ժամանակ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավարտում է այցն առաջին քրիստոնեական երկիր. եռօրյա հագեցած օրակարգը սպառված է, «Զվարթնոց» օդանավակայնում տեղի է ունենում Պապի ճանապարհման արարողությունը:
Բրիտանական Independent-ը կազմել է այն երկրների ցանկը, որտեղ գերիշխում են նույն «անջատողական» տրամադրությունները
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթարջոնը հայտարարել է, որ Շոտլանդիայի խորհրդարանը կարող է վետո դնել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վրա:
«Իսկական ֆիններ» կազմակերպության առաջնորդ Սեբաստիան Տյունկյունենը բանաձև է կազմել՝ պահանջելով հրավիրել ԵՄ-ի անդամակցության մասին հանրաքվե:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի առաջին քրիստոնյա երկիր կատարած եռօրյա այցի վերջին հանգրվանը Խոր Վիրապ վանքն է, որը գտնվում է հայ-թուրքական փակ սահմանին մոտ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասրահում հունիսի 26-ին տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունը:
Հունիսի 28-29-ը կայանալիք հանրաքվեի նախօրեին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին միության անդամ երկրներին է ուղարկել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով գլոբալ ռազմավարության հայտարարությունը:
Այսօր տեղի է ունենում Պանամայի ջրանցքի բացման հանդիսավոր արարողությունը՝ ի պատիվ Պանամայի ջրանցքի վերակառուցման աշխատանքների ավարտի:
Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը հայտարարել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեից հետո Եվրամիության փլուզումն անդառնալի է դարձել, սակայն կոչ է արել դաշինքը նոր պայմաններով վերակառուցել:
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում իր հերթին սպասող ուղևորներից մեկը հանկարծամահ է եղել գրանցման հերթին սպասելիս:
Եվրոպական խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը կոչ է արել Բրիտանային ԵՄ-ից դուրս գալու հայտը ներկայացնել արդեն հունիսի 28-ին՝ երեքշաբթի:
Իրաքի զինված ուժերն ամբողջությամբ ԴԱԻՇ-ի զինյալներից ազատագրել են Էլ-Ֆալուջա քաղաքը, որը գտնվում է Բաղդադից 50 կմ հեռավորության վրա: