
Պորոշենկոյին հրավիրել են հարցաքննության

Ուկրաինայի նախագահի աշխատակազմը ստացել է ծանուցում Պետրո Պորոշենկոյին հարցաքննության կանչելու մասին` 2014 թվականի հունվար-փետրվարին Կիևում ցուցարարների դեմ հանցագործությունների գործով: Այս մասին տեղեկացնում է «Украин ские новости»-ն` հղում անելով նախագահի աշխատակազմին:
«Նոյեմբերի 9-ին արձանագրվել է փաստաթուղթ այն մասին, որ նոյեմբերի 29-ին նախագահ Պետրո Պորոշենկոն պետք է ներկայանա Գլխավոր դատախազություն»,- ասվում է ուկրաինական կառավարության պատասխանում: Հարցման մեջ նշված չէ, թե ինչ կարգավիճակով է Պորոշենկոն ներկա լինելու հարցաքննությանը:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն սեպտեմբերի կեսերին հայտնել էր, որ Պորոշենկոն ցուցմունք կտա 2013-2014 թվականի Մայդանի դեպքերի վերաբերյալ: