
Մյունխենը ճանաչվել է Սուրբծննդյան շոփինգի համար Եվրոպայի ամենաէժան քաղաք

Post Office բրիտանական ընկերության մասնագետները պարզել են, որ Սուրբծննդյան շոփինգի համար եվրոպական ամենաէժան քաղաքը Մյունխենն է: Այս մասին ասված է կազմակերպության մամուլի տեղեկագրում:
Մասնագետները Եվրոպայի տասը քաղաքներում համեմատել են հայտնի բրենդների վեց թանկ ապրանքների, մասնավորապես, iPad-ի, Levi’s-ի ջինսերի, Clinique-ի շրթներկի եւ այլ առարկաների գները: Պարզվել է, որ Մյունխենում այդ լրակազմն ամենից էժան է նստում՝ 874 եվրո: Այս ցուցանիշով քաղաքների թոփ-3-ում տեղ են գտել նաեւ Բուդապեշտը (913 եվրո) եւ Ստրասբուրգը (932 եվրո):
Վարկանիշի տասնյակում նվազման կարգով նաեւ ներառվել են Ռիգան, Վիեննան, Բեռլինը, ֆրանսիական Լիլը, Ստոկհոլմը, Կոպենհագենը եւ Պրահան:
Եվրոպայում նախատոնական սպառավաճառքի շրջանն սկսվում է կաթոլիկների Սուրբծննդյան տոնից երկու շաբաթ առաջ, որը նշվում է դեկտեմբերի 25-ին: