Բաժիններ՝

«Ռուսաստանի առաջ ծառացած են այն նույն մարտահրավերները, որոնք հանգեցրին ԽՍՀՄ-ի փլուզմանը». Ալեքսեյ Կուդրին

Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար, «Քաղաքացիական նախաձեռնություններ» կոմիտեի նախագահ Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջ ծառացած են այն նույն ռիսկերը, որոնց 1980-1990-ականներին բախվեց ԽՍՀՄ-ը:

Համառուսական քաղաքացիական ֆորումի փակման ժամանակ Կուդրինը պատասխանել է հարցին՝ արդյո՞ք ներկայումս անհրաժեշտ է պետության ռեսուրսները ծախսել բանակի, թե՞ մարդասիրական ոլորտի վրա:

Ռուս նախկին պաշտոնյան զուգահեռներ է անցկացրել ժամանակակից Ռուսաստանի և Խորհրդային Միության ուշ շրջանի միջև, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ներկայումս բախվում է նույն ռիսկերին՝ ապակենտրոնացմանն ու երկրի ռեգիոնալացմանը:

«ԽՍՀՄ-ը փլուզվեց ո՛չ թույլ բանակի, ո՛չ էլ թույլ ԿԳԲ-ի պատճառով: Այն փլուզվեց, քանի որ տնտեսության անարդյունավետ, իրեն սպառած մոդել էր»,- հայտարարել է Կուդրինը:

Նրա խոսքով՝ ժամանակակից Ռուսաստանի գլխավոր ռիսկերն են տնտեսության անարդյունավետությունն ու տեխնոլոգիական առաջընթաց ապահովելու անկարողությունը:

Կուդրինը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ը փլուզվեց, թեև «ճկում էր սպառազինություններից»: Նրա խոսքով՝ լիբերալները մեղավոր չէին խորհրդային արդյունաբերության և պլանային տնտեսության փլուզման համար: ԽՍՀՄ-ի փլուզման իսկական պատճառը, ըստ Կուդրինի, սպառազինությունների չափազանց շատ արտադրումն էր, որը ոչ ոքի պետք չէր:

Կուդրինի խոսքով՝ միևնույն ժամանակ փլուզվեցին կապերը շրջանների ու տնտեսության պլանային համակարգի միջև:

Կուդրինի խոսքով՝ ներկայումս Ռուսաստանում տնտեսության այլ մոդել է, որը անհրաժեշտ է հետագայում ևս զարգացնել: Բանակը դրանում արդեն չպետք է խաղաղ վճռորոշ դեր, մանավանդ, որ ռազմական ռիսկեր Ռուսաստանի համար ներկայումս չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս