![](/banners/BeFunky-design.jpg)
Հնդկաստանում գնացքը դուրս է եկել ռելսերից, կա ավելի քան 90 զոհ
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/KRISHNA_vs_640x420.jpg)
Հնդկաստանի հյուսիսում ուղևորատար գնացքի 14 վագոնների՝ ռելսերից դուրս գալու հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է առնվազն 60 մարդ, ավելի քան 100 մարդ վիրավորվել է:
Փրկարարները, որոնք ժամանել են դեպքի վայր, փորձում են կողաշրջված վագոններից դուրս բերել տուժածներին:
Վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ Ուտտար-Պրադեշ նահանգի Կանպուր քաղաքից ոչ հեռու:
Պարզվում է վագոնների՝ ռելսերից դուրս գալու պատճառը, հայտնում է korrespondent.net-ը: