Բաժիններ՝

57-ամյա Փեգի Ուիթսոնը դարձել Է պատմության մեջ ամենատարեց աստղագնացը

Ամերիկուհի տիեզերական ռեկորդակիր 57-ամյա Փեգի Ուիթսոնը Բայկոնուրի տիեզերակայանից սկսել Է դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) իր երրորդ առաքելությունը՝ դառնալով ամենատարեց կինը տիեզերքում՝ դրա յուրացման ողջ պատմության ընթացքում, տեղեկացնում է  BBC-ին:

«Սոյուզ» տիեզերական ապարատը նրան ՄՏԿ կհասցնի ռուսաստանցի Օլեգ Նովիցկու եւ ֆրանսիացի աստղանավորդ Թոմ Պեսկեի հետ միասին, որի համար այդ տիեզերական թռիչքն առաջինն Է:

Նոյեմբերի 19-ին նրանք կժամանեն կայան, որտեղ արդեն գտնվում են ամերիկացի մի աստղանավորդ եւ ռուս երկու տիեզերագնաց: Մինչեւ 2017 թվականի մայիսը նրանք պետք Է մի շարք փորձեր կատարեն ուղեծրում:

2002 թվականին կայացել Է Ուիթսոնի առաջին թռիչքը տիեզերք, իսկ հինգ տարի անց նա դարձել Է ՄՏԿ-ի պատմության մեջ անձնակազմի առաջին կին հրամանատարը:

Մինչեւ հաջորդ տարվա մայիսը Ուիթսոնը կգերազանցի եւս մեկ ռեկորդ, նա տիեզերքում ավելի շատ օրեր կանցկացնի, քան ցանկացած այլ ամերիկացի աստղանավորդ:

Նախորդ թռիչքների ընթացքում նա վեց անգամ դուրս Է եկել բաց տիեզերք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս