Բաժիններ՝

Փողոցային սննդի վարկանիշով Փարիզը զբաղեցնում է առաջին տեղը

Նոր հետազոտությունը բացահայտել է փողոցային սննդի համար աշխարհի լավագույն քաղաքը։

Փարիզը գլխավորել է Radical Storage ընկերության անցկացրած հետազոտության վարկանիշը, որն ուսումնասիրել է աշխարհի 100 ամենաշատ այցելվող քաղաքների 6 897 ստրիտֆուդ կետեր:

Վերլուծության ժամանակ թիմը հաշվի է առել չորս աստղից բարձր վարկանիշ ունեցող հաստատությունների թիվը, խոհանոցների բազմազանությունը, բուսական, վեգանական և ոչ գլյուտենային ուտեստների առկայությունը, մատչելի տարբերակների մասնաբաժինը, ինչպես նաև ստրիտֆուդի կետերի խտությունը մեկ քառակուսի կիլոմետրի վրա։
Որպես ստրիտֆուդ հետազոտողները հասկանում էին փողոցային վրաններն ու ֆուդթրեքերը, ինչպես նաև նստատեղերով այնպիսի ռեստորանները, որոնք մատուցում են փողոցային խոհանոցի դասական ուտեստներ:

Ֆրանսիայի մայրաքաղաքին շնորհվել է 10-ից 7.2 միավոր․ 401 հաստատություններից 69.1%-ը ստացել է չորս և ավելի աստղանի վարկանիշ: Փարիզում գրանցվել է նաև փողոցային սննդի 3.82 կետ՝ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։

Ցանկում հաջորդում են հունական երկու ուղղություններ՝ Աթենքը և Սալոնիկը։ Աթենքը ստացել է 10-ից 6.9 միավոր՝ շնորհիվ ներկայացված խոհանոցների քանակի (29) և ստրիտֆուդի կետերի խտության՝ 4.21՝ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։

Սալոնիկն իր հերթին հավաքել է 6.1 միավոր. այստեղ ստրիտֆուդի կետերի 77.1%-ը պատկանում է բյուջետային սեգմենտին:

Հունաստանի Հռոդոս կղզին գլխավորել է ստրիտֆուդի գնահատականների մակարդակով ցանկը. այնտեղ հաստատությունների 82%-ը գնահատվել է չորս և ավելի աստղով, մինչդեռ Լոնդոնը լավագույնն է ճանաչվել բազմազանությամբ՝ 39 տարբեր տեսակի խոհանոցների ուտեստներով։

Աշխարհի 10 լավագույն քաղաքները ստրիտֆուդի համար

1.     Փարիզ, Ֆրանսիա

2.     Աթենք, Հունաստան

3.     Սալոնիկ, Հունաստան

4.     Բարսելոնա, Իսպանիա

5.     Լոնդոն, Մեծ Բրիտանիա

6.     Հռոդոս, Հունաստան

7.     Հռոմ, Իտալիա

8.     Հանոյ, Վիետնամ

9.     Բուդապեշտ, Հունգարիա

10.  Ամստերդամ, Նիդերլանդներ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31