ԻՀՊԿ-ն հայտարարել է Օրմուզի նեղուցում երկու նավթատար տանկերի վրա հարված հասցնելու մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր ռազմածովային ուժերը հարված են հասցրել Օրմուզի նեղուցում գտնվող երկու նավթատար տանկերի և ստիպել դրանք կանգ առնել՝ «չարտոնված երթուղով» անցնելու փորձից հետո, փոխանցում է Mehr-ը:
ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի ռազմածովային ուժերը շարունակում են իրականացնել Օրմուզի նեղուցի «ամբողջական վերահսկողությունն ու կառավարումը»։
Իրանական կողմի պնդմամբ՝ ուրբաթ գիշերը ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) կողմից «մոլորության մեջ գցված» երկու տանկեր փորձել են անցնել նեղուցով չհայտարարված երթուղով՝ ամերիկացի զինվորականների օդային ուղեկցությամբ՝ անտեսելով Իրանի բազմակի նախազգուշացումները։
ԻՀՊԿ-ում հայտարարել են, որ հասցված հարվածից հետո երկու նավերն էլ ստիպված են եղել կանգ առնել։ Եվս չորս տանկեր, որոնք նույնպես, իբր, խախտել էին անցման սահմանված կարգը, փոխել են ուղղությունը և վերադարձել նախկին դիրքեր։

