Թրամփը չի բացառել, որ մինչև իր նախագահական ժամկետի ավարտը կարող է Գրենլանդիան վերցնել «վերահսկողության տակ»

Թրամփը չի բացառել, որ իր նախագահական ժամկետի ավարտից առաջ Գրենլանդիան կհայտնվի ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Այսպես նա արձագանքել է լրագրողի «կանխատեսմանը», որը հնչեցվել էր հարցազրույցի ընթացքում։ Այս մասին փոխանցում է rbc.ru-ն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Real America’s Voice-ին տված հարցազրույցում փաստացի չի բացառել, որ իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտին Գրենլանդիան կհայտնվի ԱՄՆ-ի վերահսկողության տակ։

Հաղորդավար Սթիվ Գրուբերը հիշեցրել է Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ իր «կանխատեսումը», ըստ որի՝ մինչև Թրամփի նախագահական պաշտոնից հեռանալը կղզին գտնվելու է «մեր օպերատիվ վերահսկողության ներքո»։

«Այո՛, դուք ճիշտ կլինեք, եթե այդպիսի խաղադրույք կատարեք։ Գրենլանդիան շատ կարևոր է՝ մեր տեսանկյունից, ոչ թե նրանց [Դանիայի],-ասել է Թրամփը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31